
Էրդողանը Հայոց ցեղասպանության գովքն է անում. Կարո Փայլան
23:49, 14.11.2019 – Տարածաշրջան:Հայաստան, Թուրքիա – Թեմա: Քաղաքականություն:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում անդրադարձել է Էրդողանի կողմից սկանդալային հայտարարությանը։
Կարո Փայլանը գրել է. «Հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ այս հողերում հազարավոր տարիներ է ապրել։ Ապրած բոլոր քաղաքներում քաղաքակրթություն է ստեղծել։ Իսկ Էրդողանը ասում է, թե իբր հայերը գաղթականների պես էին ապրում եւ նրանց այդ ընթացքում են գաղթեցրել այլ վայրեր։ Ցեղասպանությունը հերքող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»։
Նշենք, որ Էրդողանը ԱՄՆ–ում հայտարարել է, թե հայերը Օսմանյան կայսրությունում գաղթականի պես տեղից տեղ էին տեղափոխվում, որի ժամանակ էլ պարտադրված գաղթի են ենթարկվել։
news.am/arm/news/544543.html





