
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր – Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար նշանակելու մասին
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր
№ 03/2018
11 հունվար 2018 թ.
Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար նշանակելու մասին
Հիմնվելով՝
* «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի, 21 հունվար 2014 թ.,
* «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» օրենքի, 11 հունվար 2018 թ.,
* «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման, 29 մարտ 2011 թ.,
* «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնաշտպանության ուժեր ստեղծելու մասին» հրամանագրի, 26 դեկտեմբեր 2012 թ.,
* Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» որոշման, 08.01.2018 թ., վրա`
1.Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար նշանակել Արամ Անդրեասյանին:
2.Հանձնարարել Արեւելյան միավորման հրամանատարին ներկայացնել միավորման կառուցվածքը, անձնակազմը, աշխատանքների կազմակերպման ծրագիրը եւ մասնակիցների դիմումնագրերը հաստատել համաձայն կանոնակարգով ընդունված ձեւի, որոնց հիման վրա հաստատել ու հանձնել մասնակիցների վկայականները:
3.Հետեւել, որ մասնակիցները լինեն Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ:
4.Հիմք ընդունել, որ Արեւմտյան Հայաստանի հայերի Արեւելյան միավորումը ստեղծվում է տարածաշրջանային սկզբունքով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո։
5.Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
11 հունվար 2018 թ.





