
Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը
2019/11/19 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՖԻԼՄԵՐ:
«Ուրարտու. մոռացված թագավորություն» առաջին ֆիլմն է՝ վավերագրական դրամայի ձեւաչափով, նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։ Այն նկարահանել են HAYASA և PARA TV ստուդիաները:
Ուրարտուն ամենահին պետություններից է: Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր: Նոյի տապանը, ըստ Սուրբ գրքի, կանգ առավ հենց Ուրարտուի լեռներում՝ Արարատի վրա: Եվ հենց այստեղ մարդկությունը գտավ իր աստվածային փրկությունը:
Ուրարտուի բնակիչները տիեզերքի մասին գիտելիքների ժառանգորդներն են եւ, շումերներին զուգահեռ, ունեցել են զարգացած մշակույթ, տնտեսություն, աստղագիտություն և կրոնական կյանք…
Ուրարտուի թագավորները կռվում էին Ասորեստանի դեմ եւ մ.թ.ա. 1-ին դարում ստեղծեցին Հին աշխարհի ամենամեծ տերություններից մեկը:
Ուրարտուն առաջին անգամ հայտնաբերվել է 19-րդ դարում՝ դառնալով համաշխարհային սենսացիա`իր հարուստ մշակութային ժառանգության շնորհիվ: Քիչ ուսումնասիրված լինելու պատճառով Ուրարտուն, թերեւս, ամենահին խորհրդավոր եւ գրավիչ պետություններից է Հին աշխարհի պատմությունում:
Araratnews.am
akunq.net/am/?p=69445





