Փաշինեանը Մտադիր Չէ Ղարաբաղի Բանակցութիւններուն Օգտագործել Երեք Նախագահներէն Մէկուն Բանաձեւը

Փաշինեանը Մտադիր Չէ Ղարաբաղի Բանակցութիւններուն Օգտագործել Երեք Նախագահներէն Մէկուն Բանաձեւը

21 ՆՈՅԵՄԲԵՐ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: ««Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ»»

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- 19 Նոյեմբերին ռուս լրագրող մը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ընթացքին հարց տուաւ, որ արդեօք «Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի ճակատագիրը կրնա՞յ ազդեցութիւն ունենալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անոր վերաբերմունքին վրայ»։

Լուսինէ Վարդանեան կը գրէ, որ Փաշինեան նշեց, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը համար մէկ հարցն է Հայաստանի անվտանգութեան եւ մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար»:

«Անկեղծ ասած, նախընտրում եմ ղարաբաղեան հարցում խօսել իմ սեփական բանաձեւերով, այլ ոչ թէ իմ նախորդների բանաձեւերով: Ես այդ բանաձեւի մասին արդէն խօսել եմ հրապարակային, ինչպիսին է իմ բանաձեւը, որը ես առաջարկում եմ», յայտարարեց վարչապետը՝ կրկնելով իր այն թէզը, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան իւրաքանչյուր լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար»: Փաշինեանի համաձայն՝ ինք Հայաստանի առաջին առաջնորդն է, որ կը խօսի Ատրպէյճանի ժողովուրդին համար հարցի լուծման ընդունելի ըլլալուն մասին. բան մը, որուն համար Հայաստանի մէջ քիչ չէ քննադատուած։

Նիկոլ Փաշինեան մատնանշեց, որ ինք առաջին հերթին կը յիշատակէ Հայաստանի ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, յետոյ Ատրպէյճանի ժողովուրդը, Ալիեւն ալ թող ըսէ հակառակը:

«Եթէ նա դա ասի, ապա կը նշանակի, որ մենք ունենք հնարաւորութիւն արձանագրելու իրական ճեղքում բանակցային գործընթացում: Այսպիսին է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իմ բանաձեւը, ինչը նշանակում է, որ ես չեմ պատրաստւում բանակցութիւններում օգտագործել ո՛չ Սերժ Սարգսեանի բանաձեւը, ո՛չ Ռոբերտ Քոչարեանի բանաձեւը, ո՛չ Լեւոն Տէր Պետրոսեանի բանաձեւը», ըսաւ վարչապետը։

Լրագրողը հարցուց, թէ ի՛նչ է Հայաստանի ժողովուրդին համար ընդունելի լուծումը, Փաշինեան պատասխանեց. «Գիտէք, ես խօսում եմ բանակցային գործընթացի կոնցեպտուալ (տեսականօրէն-Խմբ.) հիմքի մասին: Եթէ ես ասում եմ, որ իւրաքանչիւր լուծում պէտք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, ապա այնքան էլ կառուցողական չէ ասել՝ մենք ցանկանում ենք այսպիսի լուծում: Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին կոնցեպտուալ կերպով համաձայնուել նրանում, որ մենք պէտք է աշխատենք այնպիսի լուծման ուղղութեամբ, որն ընդունելի կը լինէր երեք ժողովուրդների համար: Արդեօք կա՞ն նման տարբերակներ: Եթէ նման պատրաստի տարբերակներ լինէին, ապա դա կը լինէր այլ իրավիճակ, բայց եթէ ես այդպէս եմ խօսում, դա նշանակում է, որ մենք պէտք է աշխատենք դրա վրայ: Դա այն արդիւնքն է, որին հնարաւոր է հասնել այդ ուղղութեամբ շատ քրտնաջան աշխատելով, եւ ես հրաւիրում եմ մեր գործընկերներին, մեր ընկերներին աշխատել դրա վրայ: Եւ ես նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլ նաեւ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին», եզրափակեց Հայաստանի վարչապետը։

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

asbarez.com/arm/357999/Փաշինեանը-Մտադիր-Չէ-Ղարաբաղի-Բանակցո/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail