Տարօրինակ փոխանակում. Ինչ են արել ադրբեջանցի լրագրողներն Արցախում

Տարօրինակ փոխանակում. Ինչ են արել ադրբեջանցի լրագրողներն Արցախում

23.11.2019 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

Տեղի է ունեցել է աշխարհի ամենատարօրինակ «լրագրողների փոխանակությունը»՝ հայ լրագրողները, որոնց ազգանունները չեն նշվում, եղել են Բաքվում, իսկ ադրբեջանցի լրագրողները, մեր տեղեկություններով, այցելել են Արցախ: Նրանց ազգանունները նույնպես չեն նշվում, ըստ երեւույթին, որ վտանգի մեջ չհայտնվեն Բաքվում:

Ակցիան, որը պետք է լիներ հայ եւ ադրբեջանցի հանրությունների՝ շփումների պատրաստակամության եւ վստահության ձեւավորման ցուցիչը, վկայում է, որ կողմերը դեռ երկար ժամանակ չեն կարողանա մոտենալ «վստահության» սահմանին:

Մարդասիրական ակցիայի՝ ռազմական գործողություններին հավասար «գաղտնիությունը» աբսուրդ է թվում: Այն խոսում է հակամարտության կարգավորման հարցում զրոյական հնարավորության մասին:

Ադրբեջանի նախագահը, որը սեփական ընդդիմության չեզոքացման փայլուն գործողություններ է իրականացնում, ղարաբաղյան հարցում ինքն իրեն անկյուն է քշել: 16 տարի շարունակ հակահայկական քարոզչությունն այնպես է կապել Ալիեւի ձեռքերը, որ նա չի համարձակվում անգամ խոստովանել սեփական ժողովրդին, որ համաձայնվել է լրագրողներ ուղարկել Ստեփանակերտ:

Ալիեւն իրոք խղճուկ վիճակում է: Ի՞նչ են արել ադրբեջանցի լրագրողներն Արցախի մայրաքաղաքում: Ալիեւը հույս ունե՞ր, համաձայնվելով «լրագրողների փոխանակությանը», որպես «բոնուս» Շուշիի բանտից հանել իր երկու դիվերսանտներին: Իզուր, մինչ ադրբեջանցի լրագրողները զբոսնում էին Ստեփանակերտում, ՄԱԿ-ում տարածվել է հայտարարություն հանցագործությունների համար Բաքվի պատասխանատվության եւ Արցախում դիվերսանտների գազանությունների մասին:

«Փոխանակությունն» ավարտվել է: Դեկտեմբերի սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ի՞նչ են խոսելու ԵԱՀԿ նախարարական ժողովում:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/11/23/496395/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail