ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ–ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԶՈՐԱՎԱՐ: ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ 73 ՏԱՐԵԿԱՆ Է: 22 ՆՈՅԵՄԲԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է:

Լեոնիդ Ազգալդյան: 1996թ-ին տեսաֆիլմը նկարահանել են Էդիկ Բաղդասարյանը և Արթուր Գրիգորյանը:


Published on Nov 22, 2013
MrThinker2020
Լեոնիդ Ազգալդյան: 1996թ-ին տեսաֆիլմը նկարահանել են Էդիկ Բաղդասարյանը և Արթուր Գրիգորյանը:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԶՈՐԱՎԱՐ:
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ 73 ՏԱՐԵԿԱՆ Է:
22 ՆՈՅԵՄԲԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է:

«Մնացին նրանք, ովքեր իրոք ելել են իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք որ սա Հայաստան է։ Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և վերջ։» ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևան

ի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց դավադիր կրակոցներին։

http://westernarmeniatv.com/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail