Մովսէս Նաճարեան – Ադամի արարումը եւ ժամանակագրութիւնը
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
20.Ադամի արարումը եւ ժամանակագրութիւնը
Մեր «Ծննդոց Գիրք»-ը չսկսեցինք Ադամից՝ այլ միայն խօսեցինք նրա Աբել ու Կայեն որդիների մասին, նրանց բնակեցրած առաջին բնակավայրի ու սերունդների մասին՝ քանզի անհրաժեշտ էր նախ ծանօթանալ այդ հաստատուններին, ապա նաեւ Պրոմեթեւսի ու Դեւքալիոնի ինքնութեան:
Ադամի կամ մարդկային առաջին տեսակի արարման եւ ժամանակագրութեան մասին որոշակիօրէն աւանդել են յունական առասպելները:
Ըստ այնմ, Ն.Վ. Մամունան գրում է.
«Պրոմեթեւսը հողը ջրով խառնեց՝ ու արարեց աստուածների նմանակին, առաջին մարդուն:
Աւանդաբար ընդունուած է՝ որ առաջին մարդն արարուել է Խոյ կենդանակերպի իշխանութեան ժամանակաշրջանին»[279]:
Նաեւ՝ թէ «Պրոմեթեւսը եղել է կանխատեսող, նրա անունը նշանակում է նախատեսող»:
Ի՞նչ կարող ենք եզրակացնել այս եւ նախորդող վերի տուեալներից:
1.Պրոմեթեւսը երկրի վրայ ապրել է մինչեւ Առիւծ կենդանաշրջանի իշխանութեան այն օրերը՝ երբ ջրհեղեղն էր սկսելու:
2.Ջրհեղեղից շատ առաջ՝ նա կանխատեսել է երկիր մոլորակից Անգեղ-հերշտակների մեծամասնութեան հեռացումն ու վերադարձը տիեզերք, նաեւ կանխատեսել է նրանցից շատերի ոչնչանացումը՝ ինչի հետեւանքով երկրի վրայ մնալու էին շատ քիչ քանակութեամբ բնակիչներ:
3.Նոյն այդ ժամանակ էլ մտածել է ապահովել երկրի յետագայ զարգացումը՝ ու հեռացող-ոչնչացող հրեշտակ-Անգեղներին փոխարինելու համար արարել է իր կողմից նախատեսուած երկրածին մարդկանց նախահօրը՝ Ադամ-Էակոսին, նրան տեղաւորելով իր բնակավայրի (ներկայ Դերսիմի) արեւելեան կողմը՝ իր տնկած այգում, Բասէնի դաշտից ներս՝ որպէս մի ապահով տեղ[280]:
4.Եւ այդ արարումը մի ձեւով կապ է ունեցել «Խոյ» կենդանակերպի հետ:
Թէ այս ենթադրութիւնները ինչքանո՞վ են համապատասխանում իրականութեան՝ փորձենք ստուգել:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
[279] Ն. Վ. Մամունա, «Առեծուածների զոդիակը», Մոսկուայ 1998, էջ 47: (ԾՈՎցվՈ, “իՏՊՌՈՍ
ԾՌրՑպՐՌռ”, ԾՏրՍՉՈ, 1998):
[280] Սուրբ Գիրքն ասում է. «Աստուածն արարեց Ադամին՝ ու դրեց արեւելեան կողմում իր տնկած
այգում»:
Թէ ինչի՞ց արեւելք՝ չի յիշատակւում:
Նաեւ քրիստոնեայ հաւատացեալներից ոմանք ընդվզում են մեր բացայայտման դէմ,
որովհետեւ ըստ Սուրբ Գրոց՝ «Աստուա՛ծն արարեց Ադամին», եւ ո՛չ թէ ինչ որ Պրոմեթեւս:
Հասկանալի է նրանց մտահոգութիւնը: Սակայն պէտք է յիշել՝ որ Աստուած ինքն անձնապէս
երբէք չի եկել երկիր որեւէ գործով, այլ իր հրեշտակին է ուղարկել որոշ գործեր տնօրինելու
համար՝ ինչպէս որ ուղարկել է իր Որդուն:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»