22 նոյեմբեր 2012
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ – Դանիել Բեկ-Փիրումյան
Դանիել Բեկ-Փիրումյան (Նոյեմբերի 22, 1861, Նախիջևանիկ – 1921, Ղարաքիլիսա), հայնշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս։
Ծնվել է Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը։
Զինվորական ծառայությոնն սկսել է 1881-ից, 13-րդ լեյբգվարդիական Երևանյան գնդում։ 1881-83 թթ սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարանում։
1890-ին Փիրումյանին շնորհվել է կապիտանի, 1913-ին՝ փոխգնդապետի կոչում։ Եղել է վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում` որպես ռուսական բանակի գնդապետ։
1918թ. մայիսի 26-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին որպես ընդհանուր հրամանատար։ Վճռական պահին մարտի հետագա ղեկավարությունը հանձնել է Ալեքսանդր Շնեուրին և նետվել կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն, իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու ետ է շպրտել թուրք զավթիչներին։
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար։
1921թ. գնդակահարվել է բոլշևիկների կողմից Ղարաքիլիսայում։
http://nakhshkaryan.blogspot.am/2012/11/blog-post_1953.html#.VlOuqflVhHz