Կարո Փայլանը հրապարակել է Էրդողանի և Ջորջ Սորոսի լուսանկարը

Կարո Փայլանը հրապարակել է Էրդողանի և Ջորջ Սորոսի լուսանկարը

2019/11/28 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և միլիարդատեր գործարար Ջորջ Սորոսի՝ տարիներ առաջ արված լուսանկարը: Այն մեծ տարածում է գտել թուրքական մամուլում այն բանից հետո, երբ Էրդողանը մեղադրել է Թուրքիայում իր լիբերալ հայացքներով հայտնի և Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործիչ Օսման Քավալային՝ Թուրքիայում Սորոսի ներկայացուցիչը լինելու և նրա գաղափարներն առաջ տանելու համար:

Փայլանը, հրապարակելով 2003 թվականին Դավոսում արված լուսանկարը, լուսանկարին կից գրություն է արել, որում մասնավորապես ասվում է. «Էրդողանն ասում է. «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և իշխող Արդարություն և զարգացու» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, այսօր ինչո՞ւ պիտի հանցանք լինի»:

Էրդողանն ավելի վաղ Սորոսին մեղադրել էր 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներում տարածված բողոքի ցույցերը ֆինանսավորելու համար:

www.tert.am/am/news/2019/11/28/garo-paylan-erdogan-soros/3151046

akunq.net/am/?p=69575

Facebooktwitterredditpinterestlinkedinmail