ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍԵԱՆ – ԱՐՑԱԽԵԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՈՂԲԵԳԱԿԱՆ ԷՋԵՐԻՑ
01 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑԵՐ:
1. Ամուտեղի ողբերգութիւնը
Ամուտեղը /թրքացուած` Բաշարաթ/ մի ամրոց է Քաշաթաղի հարաւ-արեւելեան հատուածում: Դա մի անառիկ վայր է, որի գրաւումը կապուած է մեծ խիզախման հետ: Մենք այդտեղ դառը պարտութիւններ ենք կրել եւ 1918 թ. եւ Արցախեան պատերազմի մեր հազուադէպ պարտութեան վայրերից մէկն է` Գետաշէնի, Շահումեանի, Մարտակերտի անփառունակ պարտութիւնների շարքում, որոնց մասին չենք սիրում խօսել, ինչպէս որ Կարսի մասին էինք լռել 70 տարի:
Ամուտեղի մեր կանոնաւոր գնդի ռազմիկների դիմաց եղել են մի քանի տասնեակ /առաւելագոյնս/ քիւրդ որսորդներ: Անցքը այսպիսինն էր: Շրջանի բնակավայրերը լիովին ազատագրելուց յետոյ Հադրութի գնդից մի ընտիր ջոկատ շարժւում է ազատագրելու Ամուտեղը:
Հադրութի ռազմիկները տեղանքին հիանալի ծանօթ էին եւ առանց կորուստների գործողութիւնը գրեթէ աւարտելու վրայ` լսում ե ն, որ Սարդարեան եղբայրների գումարտակի եւ գնդի միջեւ բախում է սկսաուել:
Ջոկատը իր գրաւած դիրքերից ետ է քաշւում, որպէսզի վերջ տան ներքին խռովութեանը: Այդ խռովութեան պատճառն այն էր, որ դաշնակցական համարուող Հադրութի շրջանում Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած Պաշտպանութ. պետ. կոմիտեն ձգտում էր Դաշնակների մենիշխանութեանը վերջ տալ եւ մեր միասնականզինուորականութեանը պառակտելու ճանապարհով ձգտում էր ՀՀՇական իշխանութիւնը տարածել ամենուր:
ՊՊԿ- հովանաւորելու ճանապարհով հայերին հանում էր իրար դէմ: Եւ ահա Սարդարեան խիզախ եղբայրները ընկնում են դիւական ցանցը եւ խռովութիւն են անում, որի արդիւնքում թանկ զոհեր ենք ունենում:
Ամուտեղը տակաւին մնում էր քիւրդ-թուրքերի ձեռքին: Եւ այն ազատագրելու համար այս անգամ առաջ է շարժւում Շուշիի Վաչագան Իշխանենաի գլխաւորած գունդը: Նրանք տեղանքին լիովին անծանօթ էին եւ այդ երկու տասնեակ քիւրդերից մեր գունդը սարսափելի կորուստներ է ունենում եւ անցքը կարելի է որակել որպէս ողբերգական:
Անձամբ եմ այս ամէնը ուսումնասիրել եւ հիմա ինքս ինձ եւ ձեզ հարցնում եմ. մեր անմիաբանութեան, միջնադարեան ֆէոդալական կացութաձեւի պատճառով ահաւոր պարտութիւններ են ք ունենում: Յետոյ Հադրութի տղաներն են գալիս եւ բնակավայրը ազատագրում:
Հիմկա Դուք ասէք` Աշոտը ի?նչ ան ի, որ Հայաստանը միաբան լ,ինի եւ սուրբ:
Facebook – Ashot Petrosyan