Մեհրիբան Ալիեւան կատարեց առաջին առաջադրանքը. Լավրովի գնահատականը

Genocide against Armenians committed by the Ottoman Empire between 1894-1922

Մեհրիբան Ալիեւան կատարեց առաջին առաջադրանքը. Լավրովի գնահատականը

02.12.2019 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է կառավարող ուժի՝ Ենի Ազերբայջանի օրերս արած առաջարկը լուծարվելու վերաբերյալ: Դա տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարարի Բաքու այցին զուգահեռ, ինչը հետաքրքիր հանգամանք է, նկատի ունենալով այն, որ խորհրդարանի լուծարման առաջարկն էլ Ենի Ազերբայջանն արել էր Մեհրիբան Ալիեւայի Մոսկվա պաշտոնական այցից գրեթե անմիջապես հետո:

Ալիեւան Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցն է կատարել Մոսկվա, հանդիպելով ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ալիեւայի առաջին այցը Ադրբեջանի առաջին տիկոջից Առաջին դեմքի ճանապարհին նրա թերեւս առաջին քննությունն էր, որի գնահատականն ըստ երեւույթին Բաքվում կասի Լավրովը:

Ադրբեջանի ներքին զարգացումների առնչությամբ գերակշռում է գնահատականը, թե տեղի է ունենում Իլհամ Ալիեւի իշխանության փոխանցում Մեհրիբան Ալիեւային: Նոր խորհրդարանը փաստացի դիտարկվում է հենց այդ համատեքստում, որպես Մեհրիբան Ալիեւայի նախագահական հողի ձեւավորում:

Ալիեւան Մոսկվայում թերեւս փորձում էր ստանալ հավանություն, ինչն ինքնին հետաքրքիր հանգամանք է: Ինչու՞ Մոսկվայում, եւ ոչ թե ասենք Անկարայում՝ «ավագ եղբոր» մոտ: Այնտեղ հավանությունը կասկածի տակ չէ եւ այդպիսի հարց չկա՞, թե բուն խնդիրն այն է, որ Ադրբեջանում իշխանության կամ առնվազն Առաջին դեմքի փոփոխության հարցը սրությամբ առկա է Արցախի հարցի շուրջ իրավիճակի բերումով, որտեղ Իլհամ Ալիեւը իր ռազմական դիվանագիտությամբ 2016-ի ապրիլից հետո հայտնվել է փակուղում, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո էլ ավելի խրվել այդ իրավիճակում: Առանցքայինն այն է, որ նա միաժամանակ սկսել է իր հետ «քաշել» նաեւ Մոսկվային: Իսկ Մոսկվայի առաջ Երեւանը հեղափոխությունից հետո դնում է երկկողմ հարաբերության սկզբունքորեն այլ հարցադրումներ ու մոտեցումներ, միաժամանակ աներկբա սահմանելով պատերազմի համար պատասխանատվությունը՝ ավանսով պատասխանատվությունը:

Դրան զուգահեռ, իրադրությունը իշխանության ճգնաժամ է խորացնում Ադրբեջանում, որտեղ հանրային ինքնությունն ու իշխանության լեգիտիմությունը Ալիեւը արդեն մոտ երկու տասնամյակ կառուցում է հայերի հանդեպ ատելության եւ ռազմական անխուսափելի հաղթանակի սպասման վրա:

Իսկ Մեհրիբան Ալիեւան լոկ նախագահի տիկին չէ, այլ Ադրբեջանում իշխանական երկրորդ խոշոր կլանի ներկայացուցիչ:

Առկա իրավիճակում նրան մնում է պայմանավորվել Մոսկվայի հետ՝ Իլհամ Ալիեւին ճանապարհելու «ճանապարհային քարտեզի» հարցում, որի առաջին քայլը կամ առաջադրանքը նրա համար ըստ երեւույթին եղել է խորհրդարանի լուծարումը՝ մինչեւ Լավրովի Բաքու ժամանելը:

lragir.am/2019/12/02/498766/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail