Այդ հարցի առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեան

Այդ հարցի առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից. Զոհրաբ Մնացականյան

02.12.2019 | Քաղաքականություն | Lragir.am:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ շվեդական կայքերից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ Թուրքիան ռազմական գործողության ծրագիր է մշակել Հայաստանի դեմ:

«Ես անկեղծ ասած չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը դա պետք է անի: Անկեղծ ասած, որևէ արձագանք դեռևս իրենցից չեմ լսել: Կարիք չունեմ ասելու, որ, բնականաբար, հարցն իր մեջ պարունակում է լուրջ մտահոգություն: Եվ մենք շարունակելու ենք դրան հետևել: Բայց, կրկնում եմ, այդ հարցի առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից»,- ասաց Մնացականյանը:

Բացի դրանից, ըստ նախարարի, այն, ինչ մեր աչքի առաջ է տեղի ունենում՝ Հայաստանի շրջափակումը, հարաբերություններ հաստատելու բացակայությունը, որևէ քայլի բացակայությունը, ռազմական-քաղաքական անվերապահ աջակցությունը ԼՂ հարցի համատեքստում, այս ամենն իր ամբողջության մեջ արատահայտում է այն, ինչ կոչվում է վտանգ Հայաստանի համար՝ անվտանգային սպառնալիք:

«Դա սպառնալիք է, որը բխում է իրականացվող քաղաքականությունից, գործողություններից ու քաղաքականությունից»,- ասաց նա: Անդրադառնալով Ցյուրիխյան արձանագրությունների մասին թուրքական կողմի հայտարարություններին՝ Մնացականյանն ասաց, որ այդ արձանագրությունները մերժել է Թուրքիան, իր իսկ ստորագրություններին իր հավատարմությունը ձախողել է հենց Թուրքիան: Եվ դա տեղի է ունեցել միջազգային հանրության աչքի առաջ: Հայաստանը պատրաստ է եղել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, ասաց նախարարը:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/02/498752/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail