Մովսէս Նաճարեան – Հողածին առաջին մարդու՝ Ադամի արարման վայրը

Մովսէս Նաճարեան-Հողածին առաջին մարդու՝ Ադամի արարման վայրը

Մովսէս Նաճարեան – Հողածին առաջին մարդու՝ Ադամի արարման վայրը

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Մովսէս Նաճարեան-Հողածին առաջին մարդու՝ Ադամի արարման վայրը

Հողածին առաջին մարդու՝ Ադամի արարման վայրը.-
Մեր գտածոներով ժխտուեց գիտնականների «աւանդաբար» թէ ենթադրաբար իմացած այն վարկածը՝ թէ Ադամը «Խոյ»-ի ժամանակ է արարուել:

Եւ ընդհակառակը, հասկանալի դարձաւ առասպելների այն տուեալը՝ թէ Խեցգետին/Խեչափառ կենդանակերպը –

1.«հոգիների մարմնաւորման դարպասն է»,

2.մարդկանց մահուան պարագայում՝ «նրանց հոգիների երկնային դարպասն է»:

Քանզի կենդանակերպի անուան «Խեչափառ» տարբերակը յուշում է՝ թէ այդ կենդանակերպի իշխանութեան ժամանակ է որ «խեցին՝ փառ» է ստացել, այսինքն «կաւը կամ մարմինը՝ կեանքի հուր» է ստացել, ուստի եւ առաջին մարդը կեանքի՛ է կոչուել:

Իսկ կենդանակերպի անուան «Խեցգետին» տարբերակը յուշում է՝ որ մահկանացու մարդու հոգին իր «խեցին կամ մարմինը յանձնել է հոսող գետին կամ միգուցէ գետնին»:

Իսկ կաւ-մարմինը կազմող-ձեւաւորողն ու նրան «փառ» տուողը եղել է Պրոմեթեւս-Հովիւ Դումուզին:

Խեցգետին/Խեչափառ կենդանակերպի երկրային պատկերը գծագրւում է Մեծ Հայքի Բիւրակնեան լեռներով, հիւսիս-արեւմուտքին սահմանակից ունենալով երկրային Առիւծը (Մնձուրեան լեռները), հարաւից Հայկական Տաւրոսը, եւայլն:

Հետեւաբար կարելի է յայտարարել՝ որ Պրոմեթեւսը առաջին մահկանացու մարդու արարչութիւնը իրականացրել է իր բնակավայրից մի քիչ հարաւ եւ արեւելք գտնուող Բիւրակնեան լեռների վրայ:

«Աւեստայի առաւել եւ հնագոյն բաժինը կոչւում է ՛՛Վենդիդադ՛՛: Այստեղ գրված է մարդկութեան ծագման մասին: Վենդիդադ գրքի երկրորդ գլխում կարդում ենք. ՛՛Ահուրամազդան՝ արարիչը, հրաւիրեց ժողով նշանաւոր Աիրյանա Վայեգոյում՝ անթերի արարչագործութեան երկրում՛՛: Հայկական հանրագիտարանի եւ ՛՛Աշխարհագրական անունների բառարան՛՛-ի Արարատ երկրանուան իմաստն արտայայտող ՛՛Արիա Վարդա՛՛ անուանաձեւը Աւեստայի ՛՛Աիրյանա Վաեգո՛՛-ի մի տարբերակն է, թերեւս Էլամերէն արտաբերութիւնն է»:

Մեզ համար այստեղ անակնկալն այն է, որ մարդն արարելու որոշումը կայացել է «Արիա Վարդա»-ի մէջ, եւ «Վարդա» անուան մի տարբերակը պահպանուել է Բիւրակնեան լեռների տարածքին պատկանող մինչեւ օրս հայաբնակ «Վարդո» աւանի անուան մէջ:

Յաւելուած.-

1.Հնդկական առասպելաբանութիւն.-

Ըստ Ն.Վ. Մամունայի՝ «Ագնի» աստուծոյ մակդիրներից է «Պրամատի»:

Մեր կարծիքով՝ «Պրամատի»-ն «Պրոմեթեւս»-ի պակասաւոր մի տարբերակն է, եւ նշանակում է «փառը (կամ հուրը) մատուցող», երբ «Մաթեւոս»-«Մաթէոս»-ի աւանդական ուղղագրական ձեւը «Մատթէոս» է (ինչպէս «Աւետարանն ըստ Մատթէոսի»), իսկ առաւել հին ձեւը՝ «Մատթեւս» է, որի բաղադրիչներն են «մատ+թեւս» մասերը, եւ նշանակում է «մատուցող Թէոս» կամ «մատուցող թեւեր», փոխաբերաբար՝ «մատուցող թեւաւոր», «մատուցող հրեշտակ»՝ երբ գիտենք թէ Պրոմեթեւսն է որ առաջին մարդուն մատուցել է «Աստուածային հուրը կամ փառը»:

Այսպիսով իմանաում ենք՝ որ հնդկական «Ագնի»-ն ոչ թէ մեր իմացած ռուս. «ագոն»=«կրակ»-ի աստուածն է՝ այլ «կեանք պարգեւող հուր»-ի աստուածն է, այլապէս՝ մեր մատենագրութեան մէջ օգտագործուած «ահուր»-ի, որը համազօր է «aura»-ին, կամ «փառ»-ին:

2.Վայնախեան առասպելաբանութիւն.-

Վայնախեան առասպելում շանթահարող աստուածը («Զեւսը» – Մ.Ն.) հաւերժական տանջանքի է մատնել հուրը գողացող ու մարդկանց տանող «Պհարմատա»-յին:

Պարզ է, որ «Պհարմատա» եւ «Պրամատի» անուններն առաջացել են «փառը մատուցող» նոյն «Պրոմեթեւս»-ից:

3.Սումէրական առասպելաբանութիւն.-

Սումէրական առասպելաբանութեան մէջ Քսիսութրայի (Նօյի) հօր անունը յիշատակուել է եւ կարդացուել «Ուբարա-Տուտու»:
Մեր մեկնութեամբ՝ այդ անուան կառուցուածքը պիտի լինի «Ուպ-փառա-տու-տու», որտեղ՝

1.«Ուպ»-ը համապատասխանում է անգլ. «up»-ին, հայ. «ապ»-ին,
2.«փառ»-ը հասկանալի է,
3.«տու»-ն հայերէնի «տալ» բայն է՝ «տուող» իմաստով: Երկրորդ «տու»-ն էլ թերեւս «թեւ» բառի այլընթերցումը լինի: Հետեւաբար ունենք «վերին փառը տուող թեւաւորը»՝ որով «Ուբարա-Տուտու»-ն վստահօրէն նոյնանում է Պրոմեթեւսի հետ:

Ինչպէս տեսնում ենք՝ սումէրների մօտ «մատուցող»-ը ներկայացուել է «տուող» բառով, որով Պրոմեթեւս ածական-անունը դառնալով «Ուպփառատուտու»՝ չի կորցրել իր բովանդակային էութիւնը:

Սումէրական գրութիւններում ասւում է նաեւ՝ որ «Էա» (տառացիօրէն՝ «Էութիւն արարող») աստուածն է մարդուն արարողը:

Մինչդեռ «Էա»-«Հայա» է կոչուել թէ՛ առաջին Էա-ն (Էնկին)՝ որ ճարտարապետ է եղել ու առաջին երկու քաղաքները կառուցել երկրի վրայ, եւ թէ՛ նրա որդի Պրոմեթեւս-Կադմոսը՝ այս անգամ նաեւ որպէս «Ուփառատուտու»:

Հետեւութիւն.-

Պրոմեթեւս անուան «Պրամատի»-«Պհարմատա» հնդկա-վայնախեան տարբերակները մեզ մղեցին դրանք համեմատելու Pyramid եզրի հետ՝ որի ծագումնաբանական (էտիմոլոգիական) կառուցուածքն ու իմաստաբանական բովանդակութիւնը առ այսօր անյայտ է մնացել մարդկութեան:

Pyramid-ը հայերէնի է տառադարձւում «փառամիտ», ինչը որպէս կառոյց՝
1.«փառին միտող»-ն է, «լուսատուներին միտելու», «լուսատուները քննելու» գործնական նպատակով, որը նուիրուել է՝
2.«Փառը մատուցող»-ին (Փառաւոր միտք ունեցող Պրոմեթեւսին),
3.Մարդկային առաջին տեսակի արարչութեան:

Անկասկած առաջին Pyramid-ը կառուցել է Զրուանը՝ Պրոմեթեւսի թոռն ու ժառանգորդը (ն.Ք. 32.030-ից 31.190թ.-ի միջեւ), Աբեղեանների հետ միասնաբար՝ որպէս երախտիքի խօսք Պրոմեթեւսին:

Եւ պատահական չէ՝ որ մեծ բուրգերը կառուցուել են Սֆինքս – էգ առիւծի հարեւանութեամբ (նրա թիկունքին), քանզի ինչպէս տեսանք՝ Պրոմեթեւսը առաջին առիւծեցին էր, եւ ինքն էր Սֆինքսը կառուցողը ջրհեղեղից առաջ, իսկ ջրհեղեղից յետոյ կառուցուած առաջին բուրգը նուիրուել է նրա յիշատակին:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/43029

Facebooktwitterredditpinterestlinkedinmail