Մովսէս Նաճարեան – Հողածին առաջին մարդու արարման ժամանակի հարցը՝ ըստ մեր Պատմահօր
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Հողածին առաջին մարդու արարման ժամանակի հարցը՝ ըստ մեր
Պատմահօր.-
Խորենացին ասում է թէ ջրհեղեղը տեղի է ունեցել՝
«Սատակմամբ մարդկան զազրագործաց՝ դարուն երրորդի»[281:
Խորենացու խօսքը ի հարկէ վերաբերւում է ո՛չ թէ արարչութեան կամ երկրի բնակեցման երրորդ ժամանակաշրջանին՝ այլ մարդո՛ւ արարման երրորդ շրջանին («մարդկան … դարուն երրորդի»):
Այստեղ կայ թիւրիմացութիւն կամ աղաւաղում՝ քանզի մարդկանց արարումից երեք դար կամ 300 տարի յետոյ ջրհեղեղ չի եղել:
Ըստ մեզ, «դարուն»-ը պէտք է լինի «տարուն», որ ոչ թէ մեր երկրային մէկ տարին է՝ այլ կենդանակերպերի տարին է282], եւ հաւասար է 12×2160=25920 արեգակնային տարուան, կամ նրան համազօր 28800 լուսնային տարուան:
Ուստի Արեգակնային տօմարով «երրորդ տարուն»-ը հաւասար է 25920×3=77760 երկրային տարուան:
Հետեւաբար կարող ենք ասել, որ Ադամն արարուել է ջրհեղեղից 77760 տարի առաջ, ինչը ըստ Սումէրական արքայացանկի ժամանակագրութեան՝ համազօր է ջրհեղեղից առաջ 163440 թուականին (241200-77760), մեզանից շուրջ 115.760 տարի առաջ, որը զուգադիպում է «Հովիւ Դումուզի»-ի283] կողից երկրի կառավարման ժամանակամիջոցին:
Իսկ քանի որ Նօյեան ջրհեղեղը տեղի է ունեցել Առիւծ կենդանակերպի իշխանութեան օրերին՝ ապա դրանից ետ գնալով 77760 տարի, գտնում ենք նաեւ մարդու արարման կենդանաշրջանը, որ զուգադիպում է Խեցգետին (նաեւ՝ Խեչափառ) կենդանակերպի իշխանութեան շրջանին, ջրհեղեղից 36 կենդանաշրջան առաջ (77760:2160=36):
– – – – – – – – – – – – – – — – – – – – – – – – – – – – — – – — – — –
[281] Մ. Խորենացի, նոյն, Գիրք Առաջին, էջ 16:
[282] «Տար»-ը տարիների մի ամբողջական շրջապտոյտն է՝ «Տիեզերական տարին» է:
[283] «Հովիւ Դումուզի»-ն նոյն ինքն Պրոմեթեւս-Մաթուսաղա-Առիւծ Մհերն է, սումէրական
առասպելներում «Էա» կարդացուած «Հայա» հրեշտակի որդին՝ «որն էլ Ադամին արարողն է
ու նրա «հովիւը»: Նրա յիշատակին է որ ջրհեղեղից բաւական յետոյ Հայկի որդի Արամանեակը
իր որդուն անուանել է Կադմոս (համազօր «Դումուզի»-ին), երբ վերջինս սումէրական
արքայացանկում կոչուել է «Դումուզի ձկնորսը՝ Հայայից»:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
magaghat.am/archives/43023