Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ-ում. «Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»

Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ-ում. «Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»

05 Դեկտեմբեր 2019 – ՂԱՐԱԲԱՂ – ԱՐՑԱԽ:

ARARAD – armenagan-Zvartnots-Cathedral-Ruins-Armavir-Province-Armenia

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին հիմնախնդրին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Վրաստանի, Մերձդնեստրի և Ղարաբաղի սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային անվտանգության սկզբունքի հիման վրա:

Նշյալ հակամարտություններից զատ Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Ուկրաինայի խնդրի մասին: Չավուշօղլուն շեշտել է, որ իրենք կարևորում են այդ երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը:

Աղբյուր` Anadolu ajansı

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ermenihaber.am/am/news/2019/12/05/Չավուշօղլու-Ղարաբաղ-ԵԱՀԿ/171193

Facebooktwitterredditpinterestlinkedinmail