Քաղաքական գնահատական տալ այն իշխանութիւններին կամ ստոյգ` մարդկանց, ովքեր ծախեցին Արծուաշէնը

Աշոտ Պետրոսեանի Ֆէյսպուքի նկարներ

Քաղաքական գնահատական տալ այն իշխանութիւններին կամ ստոյգ` մարդկանց, ովքեր ծախեցին Արծուաշէնը

08 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԱԶԳԱՅԻՆ:

Աշոտ Պետրոսեանի Ֆէյսպուքի նկարներ

1.Քաղաքական գնահատական տալ այն իշխանութիւններին կամ ստոյգ` մարդկանց, ովքեր ծախեցին Արծուաշէնը: Այո, ծախեցին բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով: Արծուաշէնցի երիտասարդները, անուախ եւ խիզախ, առանց շատ լարուելու կարող էին բն ակավայրը պահել, եթէ սահմանագծային լեռնաշղթայից, յատկապէս <Ամրոց> կամ <Կրեպոստ> դիրքից, Սարի վրայից, լեռնաշղթայի Գետաբակի հատուածից լստանային հրետանային աջակցութիւն:

Որովհետեւ այն ժամանակ, երբ մենք ազգային պետութիւն էլ չունէինք, մեր գիւղի ժողովուրդը բազմիցս ապացուցել է իր անընկճելի եւ ռազմասէր ոգին` պահպանելով այն անթիւ-անհամար թշնամիների յարձակումներից: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ լերկու Արծուաշէնցի ստացել են Սովետմիութեան հերոսի կոչում:

Այդ պատերազմին մասնակցել են մօտ 800 արծուաշէնցի, հարիւրաւորները պարգեւատրուել են շքանշաններով: Իսկ այս անգամ ի?նչ արեցին հաստավիզ Խաչատուրովը, Անգեղ /Սեյրան/ Սարոյեանը, Վազգէն Սարգսեանը, ԼՏՊ-ն: Ի?նչ արեցին, խեղճացրին սեփական ժողովրդին, բարոյապէս ընկճեցին, խաբեցին եւ դուրս հանեցին եւ այդ խայտառակութիւնը փորձեցին քօղարկել Վանաձորի գնդի երկու տասնեակ անփորձ զինուորների էշ-նահատակութեամբ: Այդ էշը-վերաբերում է շրջանը պաշտպանելու կոչուած <հրամանատարներին>:

2. Հիմա, պարօն Վարչապետ, Դուք Հերոսների փաղանգի այս սերունդի հետ խօսում էք ինչպէս միջոցներ մուրողների, Ձեր իշխանութիւնը, եթէ 1-ին եւ 2-րդ եւ 3-րդ նախագահների իշխանութեան ժառանգորդ է համարում, պատասխանատւութիւնն ընկնում է Ձեզ վրայ: Եթէ ժառանգորդ չէք, մեզ հետ խօսէք շատ բարեկամաբար, որովհետեւ մենք ամբողջ հոգով ու սրտով եւ նուիրական գործունէութեամբ Նոր Հայաստանի համար ենք պայքարել:

Դուք կարող էք Ձեր ենթականերից մէկի միջոցով ողջունել եւ մխիթարել եւ խոստանալ Արծուաշէնցիներին, որ առաջին յարմար հանգամանքով Արծուաշէնը կազատագրուի: Թէ չէ, մենք փողի կռիւ չենք տալիս Ձեզ հետ: Դուք պիտի ոգեւորիչ թղթով վերականգնէք մեր բարոյական հեղինակութիւնը, որպէսզի մենք մեր ամբողջ զօրութեամբ, կարողութեամբ սատար լինենք Նոր Հայաստանի կառուցմանը:

3Պահանջում ենք նաեւ միջազգային դիւանագիտական յարաբերութիւններում շրջանառութեան մէջ դրուի մեր կորուսեալ Հայրենիք-ծննդավայրի գործօնը, որը մինչեւ 1935 թիւերը եղել է ոչ թէ անկլաւ, այլ հողատարածքով միացած է եղել Հայաստան խորհրդային հանրապետութենը: Կան բոլոր փաստաթղթերը:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են
Արարատը-National Geographic

Ashot Petrosyan

Facebooktwitterredditpinterestlinkedinmail