Ասադ. «Եթե ստիպված լինեմ հանդիպել Էրդողանի հետ, ապա դրանով չեմ հպարտանա»
11 Դեկտեմբեր 2019 – ՔԱՂԱՔԱԿԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տվել Իտալիայի պետական «Rai» հեռուստաընկերությանը:
Ի շարս բազմաթիվ հարցերի՝ հաղորդավարը Սիրիայի նախագահից հետաքրքրվել է, թե արդյոք երկարաժամկետ կտրվածքով նա կարող է հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ասադը պատասխանել է, որ եթե մի օր ինքը ստիպված լինի հանդիպել Էրդողանի հետ, ապա դա իր համար բնավ հպարտանալու առիթ չի լինի:
«Եթե ստիպված լինեմ դա անել, ապա դրանով չեմ հպարտանա: Բայց ես միշտ ասել եմ հետևյալը՝ իմ պարտականությունը իմ արածներից երջանիկ լինել կամ չլինելը չէ: Կարևորը ոչ թե իմ զգացմունքներներն են, այլ՝ Սիրիայի շահերը: Այդ պատճառով ես կգնամ այնտեղ, որտեղ կպահանջեն մեր շահերը»,- ասել է Ասադը:
Աղբյուր` Haberler
ermenihaber.am/am/news/2019/12/11/Ասադ-Էրդողան/171619