Աննա Նաղդալյան – Ադրբեջանական կողմը ընկալումների հետ կապված խնդիրներ ունի

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Ադրբեջանական կողմը ընկալումների հետ կապված խնդիրներ ունի

13.12.2019 | Քաղաքականություն | Lragir.am:

Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ: Այս մասին այսօր հրավիրած ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հարցազրույցում հնչեցրած դիտարկումներին՝ Աննա Նաղդալյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակն Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: «Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»:

Ինչ վերաբերում է անվտանգության վերաբերյալ ձևակերպումներին՝ որ, ըստ Ադրբեջանի, Հայաստանը հստակորեն չի սահմանում անվտանգության վերաբերյալ իր մոտեցումները, Նաղդալյանը նշել է. «Ադրբեջանը 30 տարուց ավելի ձգվող հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Նման միջավայրում անգամ ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը: Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման:

Չի կարող լինել իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի: Նախարարը սրան հանգամանալից անդրադարձել է Բրատիսլավայի իր ելույթում: Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ կապված խնդիրներ ունի կամ պարզապես չի ցանկանում ընկալել: Ադրբեջանը բավական լավ ընկալում է անվտանգության բոլոր դիտարկումները, որոնք հայկական կողմը ներկայացնում է, պարզապես ձևացնում են, որ կարողանան արդարացնել իրենց առավելապաշտական դիրքորշումն այս հարցում: Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման վրա որևէ առաջընթաց պարզապես բացառվում է»:

lragir.am/2019/12/13/502124/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail