Ինչ կատարվեց ԱՄՆ Սենատի որոշումից առաջ եւ ինչ է այն տալիս Հայաստանին

(Photo by Mark Wilson/Getty Images)

Ինչ կատարվեց ԱՄՆ Սենատի որոշումից առաջ եւ ինչ է այն տալիս Հայաստանին

13.12.2019 | Քաղաքականություն | Lragir.am:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպեց նախագահ Թրամփի հետ: Այդ օրը Սենատում արգելափակվեց հայկական բանաձեւը: Սենատոր Լինսի Գրահամը, ով մասնակցել էր Էրդողանի հետ մի քանի սենատորների հանդիպմանը, վետո էր դրել բանաձեւի վրա, հետագայում հայտարարելով, որ դա արել է Սպիտակ տան հորդորով:

Հետագայում թիվ 150 բանաձեւը արգելափակվեց եւս երկու անգամ: Այդ ընթացքում Լոնդոնում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որի թեմաներից մեկը Մերձբալթյան երկրների պաշտպանությունն էր ռուսական հնարավոր ագրեսիայից: Հետագայում հայտարարվեց, թե Էրդողանը համաձայնություն է տվել ՆԱՏՕ-ի պլանին, սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ճշտեց, որ հավանությունը կլինի այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հավանություն կտա Սիրիայում Թուրքիայի գործողություններին:

Դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի եւ նախագահ Թրամփի հետ: Լավրովը Վաշինգտոն էր մեկնել հայկական կապիտուլյացիայի իր պլանով Երեւան, Բաքու եւ Բրատիսլավա մաքոքային շրջագայությունից հետո:

Հատկանշական է, որ ԱՄՆ Սենատում հայկական բանաձեւն ընդունվեց Վաշինգտոն ռուս-թուրքական այցերից հետո: Այս երկու երկրները 1915-1923 թթ. հայկական ջարդերի, հայրենազրկման եւ հայկական տարածքների բաժանման գլխավոր «շահառուներն» են:

Ինչպես կասեին հայ «սթափ ինտելեկտուալները», ԱՄՆ Սենատն այդ որոշումը կայացրել է իր շահերից ելնելով (հետաքրքիր է, իսկ ո՞ւմ շահերից ելնելով պետք է կայացներ): Տվյալ պարագայում գործ ունենք մի կողմից ԱՄՆ-ՆԱՏՕ-Թուրքիա խնդիրների կծիկի հետ, մյուս կողմից՝ հնարավոր է ներկայում փորձ է արվում հասնել ԱՄՆ-Արեւմուտք-Ռուսաստան նոր պակտի, որը կարող է ներառել խնդիրների լայն շրջանակ:

Ի՞նչ է տալիս Հայաստանին ԱՄՆ Սենատի որոշումը: Անկասկած, ազգային խնդիրների լուծման հնարավորություններ ու միաժամանակ ռիսկեր, որոնց հարաբերակցությունը կախված է հայկական սուբյեկտության եւ արդյունավետ քաղաքականության մակարդակից:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/13/501929/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail