Թուրք պատգամավոր. «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա»

Թուրք պատգամավոր. «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա»

14 Դեկտեմբեր 2019 – Ցեղասպանություն: ««Հասունացել է Հայոց ցեղասպանության համար հատուցման ժամանակը»» ««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) կոշտ արձագանք է եղել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

Իր կոպիտ ելությով աչքի է ընկել հատկապես իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքեք» բանաստեղծությունից մի հատված ընթերցելով։

«Ամենալավ պատասխանը տվել է Մեհմեթ Աքիֆը 100 տարի առաջ։ Ազգային ուժի ոգով դեռևս 100 տարի առաջ եղած զգացումները և խոհերը նույնությամբ մենք ենք հիմա կրում և ազգային ու պետական դիրքերից գոչում ենք, որ թքում ենք ԱՄՆ-ի Սենատի այդ բանաձևի վրա։ Մենք դա համարում ենք ոչնչություն»,- ասել է Էրդողանի կուսակից պատգամավոր Էմին Աքբաշօղլուն։

Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայը հայտարարել է, որ նախագահ Էրդողանից սպասում են ԱՄՆ-ի Սենատին տրվելիք մի այնպիսի պատասխան, որը վայել կլինի թուրք ժողովրդի և Թուրքական խորհրդարանի պատվին ու հեղինակությանը։

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Աղբյուր` gercekgundem.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail