Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն. «Մեր իշխանության դիրքորոշումը չի փոխվել»

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն. «Մեր իշխանության դիրքորոշումը չի փոխվել»

13 Դեկտեմբեր 2019 – Ցեղասպանություն: ««Հասունացել է Հայոց ցեղասպանության համար հատուցման ժամանակը»» ««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Դեսպանատան մամուլի խոսնակը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել:

«Իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլվել են անցած ապրիլին նախագահի (Դոնալդ Թրամփի) կատարած վերջին հայտարարության մեջ»,-ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին ունեցած ելույթում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները բնութագրելու համար օգտագործել էր ոչ թե ցեղասպանություն եզրույթը, այլ հայերեն որակել «Մեծ եղեռն»:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Աղբյուր` Haber7.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail