Թուրքիայի խորհրդարանական ուժերը արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը
14 Դեկտեմբեր 2019 – Ցեղասպանություն: «««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին- Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ»»»««Հասունացել է Հայոց ցեղասպանության համար հատուցման ժամանակը»»
ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող №150 բանաձևը։ Թուրքիայի բարձրաստիճան քաղաքական շրջանակների արձագանքները չուշացան։ Սենատի որոշմանն արդեն արձագանքել են Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Սենատի այս պատմական քայլին արձագանքել են նաև մեջլիսում ներկայացված 3 ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) և «Լավ» (İYİ PARTİ) կուսակցությունները։ Այդ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահները դատապարտել են Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
Թուրքիայի քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի ընդունած որոշման՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ևս պետք է հանդես գան միասնական որոշմամբ։
Աղբյուր` sozcu.com.tr
ermenihaber.am/am/news/2019/12/13/ԱՄՆ-Թուրքիա-Հայոց-ցեղասպանություն-1/171834