ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կողմից
24–ը մայիսի, 1915 թ.
1915 թ. մայիսի 24–ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես եկան երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակեցին, որպես Թուրքիո նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ:
Տեքստում մասնավորապես ասված էր. «Գրեթե մեկ ամիսէ ի վեր, Հայաստանի թյուրք եւ քյուրտ բնակիչները օսմանյան հեղինակությունների թույլտվությամբ ու հաճախ անոնց նեցուկը ունենալով ջարդեր կը գործադրեն Հայերի դէմ: Նման ջարդեր տեղի ունեցան ապրիլի կեսին Էրզրումի մեջ (Կարին), Թերճան, Եգինէ, Պիթլիս, Մուշ, Սասուն, Զէյթուն եւ ամբողջ Կիլիկիո մեջ:
Վանի շրջակա գրեթե հարյուր գյուղերի հայերը բոլորն ալ սպաննվեցան եւ Վանի հայկական թաղամասը շրջապատված էր քյուրտերի կողմէ: Միեւնույն ժամանակ Օսմանյան կառավարությունը չարչրկեցին Կոստանդնուպոլսո անպաշտպան հայ բնակչությունը:
Մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված Թուրքիո այս նոր ոճիրներու հանդեպ դաշնակից տերությունների կառավարությունները հանրորէն կը տեղեկացնեն Մեծ Դռանը, որ թուրք կառավարության բոլոր անդամները անհատապես պատասխանատու պիտի համարվին, ինչպես նաեւ բոլոր այն պաշտոնյաները, որոնք մասնակից դարձան այս ջարդերուն»: