Պեսկովի անդրադարձը` ռուս-թուրքական հարաբերություններին
16 Դեկտեմբեր 2019 – ՔԱՂԱՔԱԿԱՆ: ««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական «1»-ին ալիքի եթերում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին:
Պեսկովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Էրդողանին ուղղված նամակին, այն որակել է որպես դիվանագիտական էթիկայից զուրկ նամակ:
Նա նկատել է, որ Պուտինը ավելի անկեղծ է Էրդողանի հետ, քան Թրամփը:
Պեսկովի խոսքով` Թուրքիան տարածաշրջանում առանցքային ուժ ունեցող երկիր է և կարող է անկախ գործել:
«Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի հետ դաշնակցային հարաբերությունները և իր շահերին համապատասխան համագործակցում է Ռուսաստանի հետ»,-ասել է նա:
Սիրիայի հարցում Պեսկովը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան Իդլիբում կկատարի իր ստանձնած պարտավորությունները:
Աղբյուր` ahaber.com.tr
ermenihaber.am/am/news/2019/12/16/Պեսկով-Ռուսաստան-Թուրքիա/172020