Ջո Բայդենը Սերժ Սարգսյանի եւ Բարաք Օբամայի սխալի մասին

Ջո Բայդենը Սերժ Սարգսյանի եւ Բարաք Օբամայի սխալի մասին

16.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: ««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «LOUSAVOR AVEDIS»

ԱՄՆ նախկին փոխնախագահ, ներկայում նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը ողջունել է ԱՄՆ Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը: Նա հայտարարել է, որ, եթե լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլեւս երբեք» բանաձեւը կկորցնի իմաստը:

Բայդենի արձագանքը հետաքրքիր է տարիներ առաջ նրա հետ առնչվող պատմության ֆոնին, երբ նա Վաշինգտոնում հայ երիտասարդներից մեկի հարցին ի պատասխան ասել էր, թե Սերժ Սարգսյանն է խնդրել չճանաչել ցեղասպանությունը՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը չխանգարելու համար: Բայդենին հարց էր ուղղվել, թե ինչու նախագահ Օբաման չի կատարում նախընտրական խոստումը:

Արդյոք Ջո Բայդենը ներկայում ընդունում է, որ այդ մոտեցման հարցում սխալ են եղել թե Սերժ Սարգսյանը, որ այդպիսի բան է խնդրել, թե Բարակ Օբաման, որը անսացել է խնդրանքին: Եթե իհարկե Բայդենի բացատրությունն արհեստական չէ եւ ցեղասպանությունը ճանաչելու Օբամայի նախընտրական խոստման չկատարումը ամենեւին պայմանավորված չէ Սերժ Սարգսյանով:

Ինչո՞վ է ներկայում պայմանավորված ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվող Ջո Բայդենի դիրքորոշումը՝ թեկնածության հարցում հայկական համայնքի աջակցությունն ակնկալելո՞վ, թե՞ ավելի լայն իմաստով քաղաքական իրողությունների փոփոխությամբ: Արդյոք ԱՄՆ նախագահի որեւէ թեկնածու կարող է ներկայում ունենալ միամտություն՝ այն էլ Կոնգրեսի երկու պալատներում ճանաչումից հետո, որ հայկական համայնքի հետ փոխհարաբերությունում հնարավոր է ինչ որ բան ստանալ խոստման, այլ ոչ թե կոնկրետ գործի դիմաց:

Հայկական հարցն ԱՄՆ քաղաքական շրջանառության մեջ այլեւս նոր մակարդակում է՝ խորհրդարանի, օրենսդիր մակարդակում երկու պալատների բանաձեւերով ճանաչվածության մակարդակում: Այդ հանգամանքի ֆոնին չափազանց նեղ են թվում հայկական համայնքին սիրաշահելու կամ Թուրքիային պատժելու բացատրությունները կամ մեկնաբանությունները, որովհետեւ ի վերջո երկու պալատներում թեկուզ եւ իրավական ազդեցություն չունեցող քաղաքական բանաձեւերի հռչակումը ձեւավորում է նոր իրողություն:

Բայդենն ըստ երեւույթին արձագանքում է այդ իրողությանը, որին առերեսվելու է, եթե կարողանա զբաղեցնել ԱՄՆ նախագահի պաշտոնը: Իսկ նա համարվում է գործող նախագահ Թրամփի հետ մրցունակ ամենահավանական թեկնածուներից մեկը, եթե ոչ ամենահավանականը:

Թրամփի առաջին պաշտոնավարմանը մնացել է մեկ տարի: Երկրորդը կլինի, թե ոչ, դժվար է ասել, սակայն մեծ հավանականությամբ մնացյալ մեկ տարվա ընթացքում Թրամփը էապես նոր իրավիճակ կարձանագրի ամերիկա-թուրքական հարաբերության եւ ԱՄՆ ռազմավարության մեջ Թուրքիայի ռեգիոնալ դերակատարման առումով: ԱՄՆ որեւէ հաջորդ նախագահ կանգնելու է այդ փաստի առաջ, եւ Բայդենը պատրաստվում է դրան: Ամերիկյան քաղաքականության համար դա թերեւս այսպես ասած դեմոկրատների եւ հանրապետականների մոտեցումների մրցակցությունից վեր խնդիր է, առանցքային հարց, որն առկա է դեռեւս ԽՍՀՄ փլուզումից, սակայն առկախվել էր արցախյան շարժման ու պատերազմի հաղթանակից հետո Հայաստանի անհամարժեք քաղաքականության պատճառով:

Թավշյա հեղափոխությունը Նահանգներին տվել է իր քաղաքականության համար առանցքային հարցերից մեկին վերադառնալու հնարավորություն:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/16/502534/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail