Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի զեկոյցը Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի զեկոյցը Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում

27.09.2018 – (Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)

Յարգելի գործընկերներ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորներ, յարգելի Նախագահ, Վարչապետ եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան պաշտօնեաներ, ողջունում եմ Ձեզ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում:

Յատկապէս մեծ ուրախութեամբ ողջունում եմ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւններում ձեռք բերուած աննախադէպ արդիւնքների կապակցութեամբ, որոնց մասնակցեցին 51.505 ընտրող, 47 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամաւոր: Ընտրութիւնների մասին վերջնական եւ պաշտօնական տուեալները հրապարակուեցին սեպտեմբերի 15-ին, մեր պաշտօնական կայքերում`

www.elections-western-armenia.info,
www.parliament-wa.info,
www.gov-wa.info:

Յիշեցնեմ, որ Խորհրդարանի 1-ին գումարման ընտրութիւններին` 2013 թուականի վերջին, մասնակցել էին 17.837 ընտրող, 41 երկրից, որոնք ընտրել էին 64 պատգամաւոր:

Ներկայացնենք անցած ժամանակահատուածում Խորհրդարանի կատարած աշխատանքները:
Խորհրդարանի 1-ին գումարման ընտրութիւններից յետոյ 2014 թ. յունուարից մինչեւ 2018 թ. սեպտեմբերը անցկացուել է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7 նստաշրջան:

Խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջան, կայացել է 2014 թ. յունուարի 18-20-ը, Փարիզում: Նստաշրջանը հաստատել է ընտրուած պատգամաւորների լիազօրութիւնները, ընտրել Խորհրդարանի Նախագահ, տեղակալներ, քարտուղարներ, հաստատել է մշտական յանձնաժողովներ` թուով 13, հաստատել է նրանց աշխատանքային ծրագրերը, անդամներին, պատասխանատուներին, հաստատել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշը, 2014 թ. յունուարի 20-ին առաջին անգամ ընտրել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ, հաստատել է Վարչապետի թեկնածութիւնը եւ վերջինիս առաջարկութեամբ կառավարութեան կազմը` նախարարներին:

Պատգամաւորները մասնակցել են պատարագի, այցելել Կոմիտասի յուշարձանին եւ Զօրավար Անդրանիկի շիրիմին:

Խորհրդարանի 1-ին գումարման 2-րդ նստաշրջան, կայացել է 2014 թ. հոկտեմբերի 17-20-ը, Երեւանում: Նստաշրջանը մէկ րոպէ լռութեամբ յարգել է Խորհրդարանի պատգամաւոր Լյուդուիգ Պետրոսեանի եւ Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերի ազատամարտիկ Վարդան Անտրեյեանի յիշատակը:

Լրացուցիչ ընտրութիւնների միջոցով հաստատել է Խորհրդարանի թափուր պատգամաւորական տեղերում նոր պատգամաւորների մանդատներն ու լիազօրութիւնները:

Հաստատել է Խորհրդարանի կողմից նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատուածում (2014-ի յունուար-հոկտեմբեր) ընդունուած օրէնքներն ու որոշումները:

Յայտարարութիւն է ընդունել «Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ռազմավարութեան մասին»:

Պատգամաւորներն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր: Ներկայ են գտնուել Խորհրդարանի Մշակոյթի հարցերի մշտական յանձնաժողովի կողմից կազմակերպուած` նախագահ Յուլիայ Գիւլոյեան, Բարեգործական համերգին, ցուցահանդէսին եւ նուիրատուութեան միջոցառմանը` ի աջակցութիւն Քեսապի մատոյցներում զոհուած եւ վիրաւոր ազատամարտիկների ընտանիքներին:

Պատգամաւորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Խորհրդարանի 1-ին գումարման 3-րդ նստաշրջան, կայացել է 2015 թ. դեկտեմբերի 26-28-ը, Երեւանում: Յարգանքի տուրք է մատուցուել Սինայի, Փարիզի, Բէյրութի, Մալիի ահաբեկչութիւների զոհերի եւ ռուսական ռազմական օդանաւի օդաչուների յիշատակին, որոնք Սիրիայում պայքարում էին ահաբեկչութեան դէմ:

Հաստատուել են լրացուցիչ ընտրութիւնների միջոցով Խորհրդարանի թափուր պատգամաւորական տեղերում նոր պատգամաւորների մանդատներն ու լիազօրութիւնները: Հաստատուել են 2-րդ նստաշրջանից յետոյ ընդունուած օրէնքները:
Հաստատուել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի առաջին ընթերցումը:
Ընդունուել է Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ուղերձը` մերձաւորարեւելեան նոր իրադարձութիւնների եւ իրողութիւնների համատեքստում:

Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջան, կայացել է 2016 թ. դեկտեմբերի 16-18-ը, Երեւանում: Հաստատուել են լրացուցիչ ընտրութիւնների միջոցով Խորհրդարանի թափուր պատգամաւորական տեղերում նոր պատգամաւորների մանդատներն ու լիազօրութիւնները:
Հաստատուել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի 2-րդ ընթերցումը:
Ուղերձ է ընդունուել Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնների եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ռազմավարութեան վերաբերեալ:

Խորհրդարանի 1-ին գումարման 5-րդ նստաշրջան, կայացել է 2017 թ. յունիսի 11-12-ը, Երեւանում:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահը հանդէս է եկել զեկոյցով օրակարգի եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգում ստեղծուած իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների մասին:

Նախատեսուած է եղել նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանի ելոյթը օրակարգի հարցերի վերաբերեալ, որը սակայն չի կայացել այն պատճառով, որ նա, ինչպէս նաեւ նրան համախոհ 5-7 պատգամաւոր բօյկօտել են նստաշրջանը եւ նրա աշխատանքներին չեն մասնակցել, յոյս ունենալով այդպիսով ստեղծել մի վիճակ, որտեղ քուորում չի ապահովուելու: Նրանց յոյսերը չեն արդարացել: Քուորումն ապահովուել է: Տեղի է ունեցել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգում ստեղծուած իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերեալ բաց, թափանցիկ ու համակողմանի քննարկում:

Նստաշրջանը որոշել է`

-Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմէնակ Աբրահամեանի կողմից պետական իշխանութիւնը իւրացնելու փորձը:
-Անվստահութիւն յայտնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմէնակ Աբրահամեանին Արեւմտեան Հայաստանի պետական համակարգի օրէնքները խախտելու համար:
-Ելնելով վերոնշեալից` 2017 թ. յունիսի 11-ից, դադարեցնել Արմէնակ Աբրահամեանի լիազօրութիւնները որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ:
Քուէարկութեան արդիւնքներն են` Կողմ –44, դէմ – 0, ձեռնպահ – 7: Որոշումն ընդունուել է:

Նստաշրջանը լսել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի ընտրութեան մասին: Որպէս թեկնածու առաջադրուել է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր Ռադիկ Խամոյեանը: Նստաշրջանը որոշել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ` պետութեան գլուխ, ընտրել Ռադիկ Խամոյեանին:
Քուէարկութեան արդիւնքներն են` Կողմ – 44, դէմ – 0, ձեռնպահ – 7: Որոշումն ընդունուել է:

Նստաշրջանը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Ռադիկ Խամոյեանի առաջարկութեամբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետի պաշտօնում հաստատել է Տիգրան Փաշաբեզեանին:
Քուէարկութեան արդիւնքներն են` Կողմ –48, դէմ – 0, ձեռնպահ – 3: Որոշումն ընդունուել է:

Նստաշրջանը որոշում է կայացրել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 3-րդ ընթերցման եւ Սահմանադրութեան ընդունման յետագայ ընթացակարգի վերաբերեալ:
Հաստատուել են 4-րդ նստաշրջանից յետոյ Խորհրդարանի Նախագահութեան կողմից ընդունուած որոշումները:

Խորհրդարանի 1-ին գումարման 6-րդ նստաշրջան, կայացել է 2017 թ. սեպտեմբերի 15-17-ը, Երեւանում: Հաստատուել են լրացուցիչ ընտրութիւնների միջոցով Խորհրդարանի թափուր պատգամաւորական տեղերում նոր պատգամաւորների մանդատներն ու լիազօրութիւնները:

Նստաշրջանը լսել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Ռադիկ Խամոյեանի ելոյթը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի ներքին եւ արտաքին քաղաքականութեան վերաբերեալ:
Հաստատել է Խորհրդարանի պատգամաւորների մասնակցութիւնը 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից Երեւանում կազմակերպուող Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովին:

Նստաշրջանը ընդունել է ուղերձ`
ա) մերձաւորարեւելեան իրողութիւնների համատեքստում,
բ) ուղերձ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Նստաշրջանը լսել է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միութիւնների եւ Հոգեւոր ոլորտի եւ կրօնի հարցերի մշտական յանձնաժողովների կողմից «Ազգային ինքնութենէն հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով աշխատանքների 3-րդ փուլի մասին զեկոյցը:

Խորհրդարանի 1-ին գումարման 7-րդ նստաշրջան, կայացել է 2017 թ. սեպտեմբերի 15-17-ը, Երեւանում:

Նստաշրջանը լսել է Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի զեկոյցը օրակարգի` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 17.09.2017 թ. տեղի ունեցած 6-րդ նստաշրջանից յետոյ կատարուած աշխատանքների եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում առկայ խնդիրների վերաբերեալ:

Նստաշրջանը դրական գնահատել Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան կատարած աշխատանքը 6-րդ նստաշրջանից յետոյ հաշուետու ժամանակաշրջանում:

Նստաշրջանը հաստատել է`

ա) 6-րդ նստաշրջանից յետոյ ընկած ժամանակաշրջանում Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան կողմից ընդունուած օրէնքներն ու որոշումները,
բ) «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքի մէջ կատարուած փոփոխութիւններն ու լրացումները:
Նստաշրջանը հաստատել է` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը համաժողովրդական քննարկման ներկայացնելու, ապա Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների քուէարկութեան արդիւնքների համաձայն այն ընդունելու վերաբերեալ որոշումը:

Նստաշրջանը հաստատել է` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կողմից միջազգային առաւել կարեւոր Պայմանագրերը, Կոնուենցիաները ու Հռչակագրերը ընդունելու, վաւերացնելու եւ դրանց միանալու վերաբերեալ որոշումը:

Նստաշրջանն ի գիտութիւն ընդունել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Ռադիկ Խամոյեանի Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ազգային-պետական քաղաքականութեան եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան գործընթացներում իրաւաչափութեան գործօնի պահպանման կարեւորութեան ու դրա նշանակութեան վերաբերեալ զեկոյցը:

Նստաշրջանը որոշել է Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւններն անցկացնել 2018 թուականի աշնանը:

Նստաշրջանը որոշել է ընդունել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան ներկայացրած «ԱՄՆ 28–րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրաւարար վճռի իրականացման վերաբերեալ, որի ամբողջական անուանումն է` «Ամերիկայի Միացէալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ» դիմումնագիրը:

Սոյն դիմումնագիրն ուղարկուել է`

ա) Միաւորուած Ազգերի Կազմակերչութեան Գլխաւոր Քարտուղար Անտօնիոյ Գուտերեշին,
բ) Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Անվտանգութեան Խորհրդին,
գ) Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան անդամ պետութիւններին:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորներն ու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեաները մասնակցել են Երեւանում, Սարդարապատում, Ապարանում եւ Վանաձորում կազմակերպուող տօնական միջոցառումներին եւ արարողութիւներին նուիրուած Մայիսեան հերոսամարտերի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորներն ու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեաները մասնակցել են 2018 թ. մայիսի 30-ից յունիսի 2-ը Երեւանում կազմակերպուող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին:

Այժմ Խորհրդարանի ընդունած որոշումների մասին:

Անցնող ժամանակահատուածում Խորհրդարանի կողմից մշակուել եւ ընդունուել են որոշումներ եւ օրէնքներ հետեւեալ խնդիրների վերաբերեալ.
1. որոշումներ, որոնք ընդունուել են միջազգային ու միջպետական բանակցութիւնների արդիւնքներով:
2. որոշումներ, որոնք վերաբերում են Արեւմտեան Հայաստանի եւ Մերձաւոր Արեւելքի հայերի անվտանգութեան ու պաշտպանութեան հարցերին, այդ թւում` Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերի տարածաշրջանային միաւորումներ կազմաւորելու վերաբերեալ:
3. որոշումներ արտերկրի հայութեան կառոյցների հետ համագործակցութեան ու փոխօգնութեան վերաբերեալ:
4. իրաւական, գաղափարական, քարոզչական ոլորտներում կայացուած որոշումներ ու աշխատանքներ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութիւն վերաբերեալ, այդ թւում Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական կայքէջերի գործարկում եւ համագործակցութիւն տարբեր ԶԼՄ-ների հետ:

Այժմ միջազգային առաւել կարեւոր Պայմանագրերը, Կոնուենցիաներն ու Հռչակագրերը ճանաչելու, վաւերացնելու եւ դրանց միանալու մասին:

Խորհրդարանի կողմից ընդունուել են համապատասխան օրէնքներ առաւել կարեւոր Միջազգային Պայմանագրերը, Կոնուենցիաները, Հռչակագրերը ճանաչելու, վաւերացնելու եւ դրանց միանալու վերաբերեալ:
Դրա շնորհիւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) ճանաչել, վաւերացրել եւ միացել է թուով շուրջ 40 Միջազգային Պայմանագրերի, Կոնուենցիաների, Հռչակագրերի, այդ թւում` ՄԱԿ-ի Կանոնադրութեանը, Մարդու Իրաւունքների Համընդհանուր Հռչակագրին, «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին», «Պատերազմի յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին», «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Կոնուենցիաներին, Սեւրի խաղաղութեան պայմանագրին, «Գաղութացուած երկրներին եւ ժողովուրդներին անկախութիւն շնորհելու մասին», «Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագրերին, «Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին» Վիեննայի Կոնուենցիային եւ այլ…

Այժմ շատ ամփոփ միայն վերջին մէկ տարուայ ընթացքում կատարուած աշխատանքների մասին: Զեկոյցի այս հատուածը ժամանակ խնայելու նպատակով ես չեմ ընթերցի, դա որպէս ամբողջական զեկոյցի մաս գրաւոր կը ներկայացուի ձեզ եւ կը հրապարակուի պաշտօնական կայքերում:

Խորհրդարանի 6-րդ նստաշրջանի (17.09.2017 թ.) անցկացումից անմիջապէս յետոյ` մէկ օր անց, սկսուել է արդիւնաւէտ եւ ակտիւ աշխատանք, այսպէս`

1. 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն կողմից Երեւանում կազմակերպուած Հայաստան-Սփիւռք 6-րդ համահայկական վեհաժողովին պաշտօնապէս հրաւիրուած են եղել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցների 17 ներկայացուցիչներ, ներկայացուել են 11 զեկոյցնէր, որոնք ընդգրկել են համաժողովի օրակարգի բոլոր հարցերը:

2. «Սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրի» ուղղութեամբ կատարուել են աշխատանքներ ու առաջադրուել նոր ծրագրեր:

3. Ձեւաւորուել է Ադրբեջանի Հանրապետութիւնում իրականացուած Հայերի ցեղասպանութեան իրաւական գնահատականի եւ ադրբեջանահայութեան իրաւունքների պաշտպանութեան ծրագրերի վերաբերեալ Երեւանեան խումբը եւ ընդունուել է յայտարարութիւն:

4. Յատուկ աշխատանքներ են տարուել Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի եւ Ռուսաստանի Դաշնութեան Համայնքային կառոյցների համագործակցութիւն իրականացնելու ուղղութեամբ:

5. Մեր եւ մեր գործընկերների մշտական ուշադրութեան կենտրոնում են եղել Մերձաւոր Արեւելքի իրադարձութիւնները եւ մեր հայրենակիցների անվտանգութեան ու իրաւունքների պաշտպանութեան հարցերը:

6. Շարունակւում են աշխատանքները Արեւմտեան Հայաստանի հայերի քաղաքացիութեան շնորհման ուղղութեամբ: Գործարկուել են նոր պաշտօնական կայքեր քաղաքացիութեան եւ ընտրութիւններ անցկացման համար`
www.citizenship-western-armenia.info, www.elections-western-armenia.info:

7. Ընդունուել է որոշում Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերի տարածաշրջանային միաւորումներ կազմաւորելու վերաբերեալ:

8. Երեւանում 20.01.2018 թ. տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անկախութեան դէ ֆակտոյ ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-րդ տարեդարձի եւ Հայ ազատարար զինուորի մեծարման հանդիսաւոր նիստ — միջոցառում, մասնակցութեամբ ազգագրական համոյթների եւ Արսեն Յակոբեանի «Քառորեայ պատերազմ» վաւերագրական ֆիլմի ցուցադրութեան:

9. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Ռադիկ Խամոյեանի կողմից Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութիւն է շնորհուել մի խումբ ազատամարտիկների:

10. Սանկտ – Պետերբուրգում` 21.01.2018 թ., Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ Հայ Առաքելական Եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում կազմակերպուել է գիտաժողով` նուիրուած Բաքւում 13-20 յունուար 1990 թ. Ցեղասպանութեան գործողութիւնների զոհերի, Հրանտ Դինքի, Հայաստանի Հանրապետութեան հերոս Մովսէս Գորգիսեանի յիշատակին եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անկախութեան դէ ֆակտոյ ճանաչման 98-րդ տարեդարձի կապակցութեամբ:
11. 2018 թ. յունուարին «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան ղեկավար Սաիդայ Օհանեանի կողմից ձեռնարկուեցին համապատասխան քայլեր եւ ուղարկուեց դիմում Կարօ Փայլանին Խաղաղութեան Նոբելեան մրցանակի ներկայացնելու հարցով:

12. Աֆրինում (Սիրիայ) Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերի ռազմական գործողութեան վերաբերեալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը հանդէս եկաւ յատուկ դիրքորոշումով` արձագանքեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը:

13. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան Իրան ու Իրաք այցելութեան ժամանակ տեղի ունեցան հանդիպումներ հայ ու ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:

14. Հաստատուել են «Ազգային արմատներէն հեռացած հայերու ուսումնասիրութէան կենդրոնի» գործարկման ծրագրի լրացումները:

15. 2018 թ. մայիսի 14-ին կայացել է «Ռուս-հայկական գործընկերային յարաբերութիւնները» անուանումով խորհրդաժողով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեաների ու պատգամաւորների 7 ներկայացուցիչների մասնակցութեամբ: Ներկայացուած զեկոյցները հրապարակուել են յատուկ գրքով: Խորհրդաժողովի կազմակերպիչ ու ժողովածուի հրատարակիչ Վահան Բաբախանեան:

16. Հայաստանի Հանրապետութիւնում արդի իրավիճակի վերաբերեալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը յայտնել է իր դիրքորոշումը, որտեղ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցները սկզբից իսկ ողջունել են հայ երիտասարդութեան ու պատանիների իրականացրած թաւշեայ յեղափոխութիւնը, որը, ինչպէս եւ նշել ենք ապրիլի 23-ի, 28-ի եւ 30-ի պաշտօնական երեք հրապարակումներից մէկում` հայութեան համաշխարհային համախմբման եւ նոր ազգային – պետական զարթօնքի սկիզբը դրեց:

Ամփոփելով մեր խօսքը` յիշեցենք, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) որոշում էր կայացրել դիմել ՄԱԿ-ին` անդամակցութեան, ինչպէս նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրաւարար վճիռը կեանքի կոչելու, իրականացնելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) հաստատումը Իրաւարար վճռով սահմանազատուած տարածքի վրայ:
Համապատասխան դիմումնագրերը 2018 թ. մայիս ամսին ուղարկուել են ՄԱԿ:

Այդ աշխատանքները շարունակուելու են:

Հասկանալի է, որ մէկ զեկոյցի մէջ հնարաւոր չէ ներկայացնել Խորհրդարանի կատարած ամբողջ աշխատանքը, եթէ ինչ որ աշխատանքներ բաց թողեցինք մենք խնդրում ենք պատգամաւորների ներողամտութիւնը, չէ որ առաւել կարեւորն այն է, որ մենք միասին ենք եւ շարունակում ենք միասին ընթանալ առաջ: Պատահական չէ, որ նախկին խորհրդարանից վերընտրուել են 48 պատգամաւոր, ինչը նշանակում է, որ Հին գվարդիան յանձնառու է մնում իր պատասխանատուութեանն ու իրաւասութիւններին:

Այնպէս որ, բոլորիս` եւ հին, եւ նոր պատգամաւորներին, մաղթում եմ միասնութիւն, ամենայն բարիք ու նորանոր ձեռքբերումներ ու յաղթանակներ:

Շնորհակալութիւն ուշադրութեան համար:

Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

27.09.2018 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail