«Մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր».Դավիթ Տոնոյանն ամփոփում է տարին
22.12.2019 – Տարածաշրջան:Հայաստան – Թեմա: Քաղաքականություն:
2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարին ամփոփող Կառավարության հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Անցյալ տարին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարեւոր սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար եւ բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասել է նա:
Նախարարի խոսքով` անցնող տարին նշանավորվել է նաեւ նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»:
#ամփոփում2019Ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Դավիթ Տոնոյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում նոր սպառազինություններն ու սննդի կազմակերպման նոր համակարգը։ #armgovՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia
Posted by ՀՀ կառավարություն on Friday, December 20, 2019
news.am/arm/news/551105.html