Շոուն պետք է դադարի. Քոչարյանն ու 1921-ի զոհերը եւ Հայաստանի անվտանգությունը վտանգի չենթարկելու անհրաժեշտությունը

Շոուն պետք է դադարի. Քոչարյանն ու 1921-ի զոհերը եւ Հայաստանի անվտանգությունը վտանգի չենթարկելու անհրաժեշտությունը

22.12.2019 | Մեկնաբանություն | Lragir.am:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Սանկտ Պետերբուրգ Նիկոլ Փաշինյանի այցի նախօրեին Մոսկվայում տարածվել է ռուսական շոու-բիզնեսի հայկական ծագմամբ մարդկանց նամակն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով:

Պաշարված Արցախի ու խլված Արարատի դամոկլյան սրի իրական խնդիրները նենգափոխվում են հայ-ռուսական հարաբերություններում Քոչարյանի հորինված խնդրով: Պիտի արձնագրենք, որ Մոսկովյան հայերի ու Փաշինյանին ընդդիմադիր երեւանյան ընկերների համակարգված գործողությունների հիմքում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման ձգտումն է:

Ստորագրողները երեւի համարում են, որ հենց Քոչարյանի անազատությունն է ստվեր գցում ռուս-հայկական հարաբերությունների վրա, եւ նրա ազատ արձակումը կվերականգնի «հարմոնիան»: Ոչ մեկ, ոչ էլ մյուս պնդումը, մեղմ ասած, ակնհայտ չեն: Առավել եւս նկատի առնելով, որ այս մարդիկ նման նամակներով հանդես չեն եկել ՌԴ պաշտոնական հակահայկական քարոզչության, Ադրբեջանին ռուսական զենքի մեծաքանակ վաճառքի հարցով, որից հետո էլ տեղի ունեցավ 2016 թ. ապրիլյան հարձակումն Արցախի դեմ:

Նամակում զգալի տեղ է հատկացվում Հայաստանի անվտանգությունը վտանգի չենթարկելու անհրաժեշտությանը: Անվտանգության տակ նրանք թերեւս հասկանում են 1915 թ. ցեղասպանությունից ծվատված ժողովրդին 1920 թ. նոր, արդեն ռուս-թուրքական ագրեսիայի դեմ հանդիման կանգնեցնելը: Անվտանգության տակ նրանք նկատի ունեն Ռուսաստանի առաջարկով ու ռազմական մասնակցությամբ Բաքվի ու Անկարայի կողմից Կարսի, Արարատ լեռան, Նախիջեւանի ու Ղարաբաղի օկուպացիան եւ անեքսիան: Անվտանգությունը նրանց պատկերացմամբ հարյուր հազարավոր հայերի սպանություններն ու տեղահանությունն է Աթաթուրքի ու ռուս բոլշեւիկների հորդաների կողմից՝ գործողություններ, որոնք ՄԱԿ-ի 1948թ. Կոնվենցիան որակում է որպես ցեղասպանություն:

Դժվար է մոսկովյան այս հայերին պատկերացնել հայրենակիցների շարքերում, որոնք պահանջում են չեղարկել Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը եւ վերջ տալ հայկական հողերի օկուպացիային, օրինական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել պաշտպանական տեսակետից անփոխարինելի շրջանները եւ այդպիսով ապահովել նրա ժողովրդի անվտանգությունը: Բայց ոչ, անվտանգությունը միանգամայն այլ բան է՝ Քոչարյանն ազատության մեջ:

Մոսկովյան շոումեն-հայերը, թերեւս ակամա, խրվել են մեծ քաղաքականության մեջ, որն ունի արյունալի պատմական բեքգրաունդ:

Հնարավոր է՝ նրանց ծուղակն է գցել պատմության վատ իմացությունը, եւ անտեղյակությունն այդ պատմությամբ պայմանավորված՝ Հայաստանի հայրենակիցների Ռուսաստանից ստորացված ու կախյալ լինելուց: Ոմանց, թերեւս, բայց ոչ նամակը ստորագրած Մարգարիտա Սիմոնյանին: Մարգարիտայի նախնիները Ռուսաստանի հարավում են գտնվել հայ ժողովրդի հանդեպ Ռուսաստանի տեւական բռնության պայմաններում, որի արմատները հասնում են 1921 եւ 1944 դաժան թվականները:

Հայ-ռուսական հարաբերությունների ծանր իրականությունը կարիք ունի բաց, անկեղծ քննարկման եւ սպառիչ փոխհատուցման: Խնդրի հաստատապես լուծումը նամակների մեջ չէ, որոնք ներծծված են խորհրդային պաթոսով ու կեղծիքով: Իրական խնդիրների նենգափոխումը հղի է ԽՍՀՄ-ում 1988-1991 թթ. իրադարձությունների կրկնությամբ, հսկա մի երկրի, որ փլուզվեց 70-ամյա վաղեմության՝ առաջին հերթին Հայաստանում կատարված սխալների ծանրությունից: Չարժե կրակի հետ խաղալ, դա բեմական էֆեկտների կրակը չէ:

Ինչ վերաբերվում է Քոչարյանին, նամակն այս դեպքում էլ հակառակ ազդեցությունն ունեցավ նրա համար: Նա այդպիսով հայտնվեց մոսկովյան շոումենների հետ նույն, Արցախի եւ Արարատի խնդիրները նենգափոխողների դիրքերում:

ARARAD – armenagan-Zvartnots-Cathedral-Ruins-Armavir-Province-Armenia

lragir.am/2019/12/22/504342/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail