Հայ Բռնցքամարտիկները Միջազգային Մրցաշարի Ժամանակ Նուաճած են 7 Ոսկի եւ 2 Արծաթ Մետալ

Հայ Բռնցքամարտիկները Միջազգային Մրցաշարի Ժամանակ Նուաճած են 7 Ոսկի եւ 2 Արծաթ Մետալ

Հայ Բռնցքամարտիկները Միջազգային Մրցաշարի Ժամանակ Նուաճած են 7 Ոսկի եւ 2 Արծաթ Մետալ

23 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ՄԱՐԶԱԿԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Դեկտեմբեր 16-21 ՌԴ Պեատիգորսկի մէջ կայացած բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարին հիանալի հանդէս եկած է Հայաստանի հաւաքականը: Հայ բռնցքամարտիկները նուաճած են 9 մետալ՝ 7 ոսկի, 2 արծաթ: Այս մասին կը յայտնէ Հայաստանի բռնցքամարտի դաշնութիւնը:

Մրցաշարի յաղթող դարձած են 49 քկ քաշային Ռուտոլֆ Գարբոյեանը, 60 քկ քաշային Արթուր Սահակեանը, 56 քկ քաշային Ռուսլան Ասլիկեանը, 64 քկ քաշային Գուրգէն Կակոյեանը, 69 քկ քաշային Արմէն Մանուկեանը, 75 քկ քաշային Էրիկ Աբէլեանն ու գերծանր քաշային Տիգրան Գէորգեանը:

2-րդ տեղը գրաւած են 49 քկ քաշային Հենրիկ Սահակեանն ու գերծանր քաշային Մկրտիչ Մանուկեանը:

Հայ բռնցքամարտիկներուն տրուած են նաեւ անհատական մրցանակներ: Մրցաշարի լաւագոյն բռնցքամարտիկ ճանչցուած է Գուրգէն Կակոյեանը: Ռուսլան Ասլիկեանին մրցանակ շնորհուած է լաւագոյն սրաք ցուցադրելու համար: Հայ բռնցքամարտիկները հանդէս կու գային երիտասարդական հաւաքականի աւագ մարզիչ Կարէն Աղամալեանի ու մարզիչ Գարիկ Պաղտասարեանի գլխաւորութեամբ:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «LOUSAVOR AVEDIS»

yerakouyn.com/2019/12/23/հայ-բռնցքամարտիկները-միջազգային-մրց/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail