Ըստ թուրքական մամուլի՝ Եգիպտոսի նախագահը տանկեր է ուղարկել Լիբիա

Ըստ թուրքական մամուլի՝ Եգիպտոսի նախագահը տանկեր է ուղարկել Լիբիա

23 Դեկտեմբեր 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ:

GÉNOCIDE ARMÉNIEN – LE DÉNI EST LE DERNIER ACTE D’UN GÉNOCIDE

Թուրքական մամուլում տեղ են գտել հրապարակումներ, որոնցում նշված է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին տանկեր և զորամիավորումներ է ուղարկել Լիբիա՝ Թուրքիայի հավանական ներխուժումն այդ երկրի տարածք կանխելու նպատակով։

Հիշյալ հրապարակումների համաձայն՝ այդ մասին հայտնել է Իսրայելի հատուկ ծառայություններին մոտ կանգնած «DebkaFile» լրատվական կայքը։

Բացի տանկերից և զորամիավորումներից նշվում է, որ Եգիպտոսի օդուժն էլ հրաման է ստացել պատրաստ լինելու հավանական գործողություններին, որոնք ուղղված կլինեն Թուրքիայի դեմ։

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Լիբիա զորք ուղարկելու իր մտադրության մասին։ Եգիպտոսի քայլերը թուրքական մամուլը դիտարկում է որպես պատասխան այս հայտարարությանը։

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ermenihaber.am/am/news/2019/12/23/Թուրքիա-Եգիպտոս-Լիբիա/172625

Facebooktwitterredditpinterestlinkedinmail