Վահան Բադասյանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու
23.12.2019 | Արցախ | Lragir.am:
Արցախի Միացյալ Հայաստան կուսակցության արտահերթ նիստում որոշվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի թեկնածությունը: Նրա առաջադրումն անցել է միաձայն: Հայտարարվել է, որ բոլոր բնակավայրերում քարոզարշավի մեկնարկը կտրվի «Միացում» կարգախոսով:
lragir.am/2019/12/23/504456/