ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Նախջեւանի Ագուլիս քաղաքի իրադարձությունների մասին

GÉNOCIDE ARMÉNIEN –AGULIS NAKHICHEVAN

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Նախջեւանի Ագուլիս քաղաքի իրադարձությունների մասին

24.12.2019 | ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ | Lragir.am:

GÉNOCIDE ARMÉNIEN – Agulis – Nakhijevan- St-Tovma-Monastery

Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջեւանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի:

Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը եւ, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու եւ տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով:

Դժբախտաբար Նախիջեւանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլեւ նոր դրսեւորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջեւանը, իրականացրեցին նաեւ հայկական մշակութային ժառանգության համակարգված եւ զանգվածային ոչնչացումը: Արդյունքում ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր եւ խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում եւ այլուր: Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործողներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարներ ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսեւորում:

Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու եւ ապահովելու հայ ժողովրդի գոյության եւ խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»։

GÉNOCIDE ARMÉNIEN –AGULIS NAKHICHEVAN-1

lragir.am/2019/12/24/504847/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail