Մովսէս Նաճարեան – «Անկեալ հրեշտակ»-ի անձը՝ եւ նրա անկման պատճառներն ու հետեւանքները

Մովսէս Նաճարեան – «Անկեալ հրեշտակ»-ի անձը՝ եւ նրա անկման պատճառներն ու հետեւանքները

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ/:

Մովսէս Նաճարեան –Մսրա Մելիք

26.«Անկեալ հրեշտակ»-ի անձը՝ եւ նրա անկման պատճառներն ու հետեւանքները
Կրկին բերենք Սելեւկեան Անտիոք թագաւորի շիրիմի արձանագրութիւնը՝ որ թարգմանուել է.

«Սոյն տիրակալի հոգին բարձրացուելու է երկինք՝ զեւս Ահուրամազդայի գահին, իսկ նրա մարմինը մնալու է իր գերեզմանում՝ մինչեւ յարութեան օրը, երբ կը գայ Զրուան-Ագարանը»:

Մենք տարակուսում ենք որ այդ արձանագրութեան մէջ Զեւսն ու Ահուրամազդան համատեղ ու հաւասարազօր ներկայացուած լինեն, եւ նոյն աստծուն անձնաւորած լինեն՝ թէեւ երկուսի զուգադրման պարագային հանդիպում ենք նաեւ մեր քրիստոնէական շրջանի հնագոյն մատենագրութեան մէջ:

Մեր կարծիքով՝ շիրիմին գրուած պիտի լինէր միայն «Ահուրամազդա»-ի անունը, ահա թէ ինչու:

Հրեշտակապետային գահից գլորուելուց բաւական առաջ՝ Զեւսն իր հոգու խորքերում Ահուրամազդա-Պրոմեթեւսին մրցակցի աչքով է նայել, ու վախնալով զգուշացել է նրանից՝ հակառակ որ Պրոմեթեւսի կողմից իրեն մատուցուած աջակցութիւնը բացառաբար մեծ է եղել, նաեւ վճռորոշ՝ իր հօրը գահընկեց անելու եւ բարձրագոյն գահին տիրելու իր պայքարում:

Եւ հակառակ այդ իրականութեան՝ Զեւսը առիթը բաց չի թողել պատժելու Պրոմեթեւս-Արամազդին, երբ վերջինս համարձակուել է իր արարած-ստեղծած երկրածին մարդկանց գիտելիքներ փոխանցել՝ նրանց սովորեցնելով ինքնուրոյն ապրելու նախապայմանները:

Արդեօք պարզ չէ՞ թէ այդ երկու հրեշտակներից ո՞ր մէկն է եղել «սատանան» կամ «գլորուած հրեշտակ»-ը. արարող Արամազդը՝ թէ արարողին նախանձող եւ մարդատեաց Զեւսը, որն իր ամբողջ իշխանութեան ժամանակամիջոցին տառապել է սեռական անբաւականութեամբ, եւ զբաղուել է սրա-նրա աղջկան խաբելով, գողանալով ու բռնաբարելով, պատերազմներ հրահրելով, եւ մարդկանց որդիների տառապանքներով զուարճանալով՝ փոխանակ որ ստեղծարար եւ խաղարարա՛ր մի «հայր» լինէր բոլորի համար:

Այդ առիթով է, որ Սուրբ Գիրքն ասում է՝ թէ «Աստուծոյ որդիները մարդկանց որդիների աղջիկներից կիներ առան», ինչի համար էլ Աստուած ջրհեղեղով պատժեց նրանց:

Իրականութեան մէջ «հրեշտակ»-«Աստուծոյ որդիներ»-ից առաջինը որ կենակցել է մարդկանց որդիների աղջիկների հետ՝ Զեւսի հայր Քրոնոսն է եղել:

Այդ պատճառով էլ նորածին Զեւսին խնամող ու կրթող Պրոմեթեւսը աջակցել է նրան՝ տապալելու համար հօրը, Քրոնոսին:

Սակայն «պտուղը ծառից հեռու չի ընկնում» ասում է ժողովրդական խօսքը:

Այդպէս էլ Զեւսը հասնելով բարձրագոյն գահին՝ նոյն պղծութիւններով է զբաղուել, ինչպէս իր հայր Քրոնոսը:

Հետեւաբար Զեւսն ու նրա հետեւորդները իրենց մեղքերի պատճառով են մատնուել ջրհեղեղի՝ եւ ո՛չ թէ Զեւսն է արել ջրհեղեղը, ինչպէս ներկայացուած է յունական առասպելներով:
Հետեւաբար երկու հակոտնեայ հրեշտակները չէին կարող մի անձով ներկայացուել կամ նոյնացուել:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[325] Մեծատառ «Զեւս»-ի փոխարէն փոքրատառ «զեւս» տարբերակը մեր սրբագրածն է:

[326]Ագաթանգեղոս, նոյն, էջ 399, ուր կարդում ենք.
«Եւ անդ կործանեցին զբագինն (Զ)զեւս դիցն Արամազդայ՝ հօրն անուանեալ դիցն ամենայնի»:
Սոյն նախադասութեան «զեւս»-ը ոչ մի առնչութիւն չունի յունական Զեւսի հետ: Այստեղ օգտագործուել է որպէս մի ածական՝ «կենդանի» իմաստով, եւ պիտի գրուի փոքրատառով
(«կենդանի «դիւցն»-«հրեշտակն»՝ եւ ո՛չ թէ “դիցն”-«մահկանացուն»):
Նոյնն է Անտիոք թագաւորի տապանաքարին գրուած «զեւս»-ի պարագան:

[327] Սումէրական առասպելներում «Զեւս»-ը յիշատակւում է որպէս «չար աստուած»՝ եւ «Զու» անուամբ: Տես՝ Զ. Սիտչին, նոյն, էջ 117:

[328] Աշխարհի ներկայ իշխանաւորներն էլ այսօր անամօթաբար նրանի՛ց են օրինակ վերցնում:

[329] Երբ նրանցից իւրաքանչիւրն ունեցել է իր հրեշտակազուն կինը:

[330] Առաջին օրինակն է ժողովրդական հեքիաթների այն հերոսին՝ որ սահմռկեցուցիչ վիշապին սպաննելուց յետոյ, ի՛նքն է վերածուել նոյնպիսի վիշապի:

Մովսէս Նաճանեան – Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Նեմրութի արձանախմբի համակարգչային վերակազմությունը

magaghat.am/archives/43265

Facebooktwitterredditpinterestlinkedinmail