Թուրքական կայքն Արարատ լեռան շքեղ տեսարանն անվանել է «հարսի քող» (տեսանյութ)
27 Դեկտեմբեր 2019 – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ:
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, գրեթե ամբողջովին ձյունապատվել ու ճերմակել է։
Ձյունապատումից հետո դեկտեմբերի 27-ի միջօրեին եղանակն արևային է եղել, և հանկարծակի հրաշալի տեսարան է բացվել: Արարատի գագաթին հավաքված ամպերը լեռան գագաթի ձև են ստացել: Տեսարանը ֆիքսած թուրքական լրատվամիջոցը այն բնութագրել է որպես «հարսի քող»:
Հայաստանի պետական սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 2000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։
Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են Աղրը դաղ: Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։
Աղբյուր` ilkha.com
ermenihaber.am/am/news/2019/12/27/Արարատ-Մասիս/173038