Արտակ Գալստյան – ԹՈՂ ՈՐ 2020 Թ-Ին . ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹևԱԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արտակ Գալստյան – ԹՈՂ ՈՐ 2020 Թ-Ին . ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹևԱԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մենք Հայերս տառապած ազգ ենք: Այդ տառապանքն է մեզ դարձրել անկոտրում և հպարտ:

Մենք կարող ենք ապրել, գոյատևել, արարել ցանկացած պայմաններում և ցանկացած միջավայրում:

Հացի պակասը, թշնամու տեռորը, չեն կարող կոտրել հայերին:

Հայը կոտրվում, հիասթափվում և դառնում է տարաեգիր, միայն արդարության պակասից, այդ արդարության փնտրուքն է Հային դարձնում գաղթական և ստիպում լքել իր հայրենիքը:

Հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան փոխվեց դեպի լավը, բայց ցավոք Հայի երազած արդարությունը այդպես էլ չհաստատվեց մայր հողի վրա, ընդհակառակը ժողովրդի մոտ կրկին անգամ ամրապնդվեց այն միտքը, որ Հայաստանում երբեք և ոչ մի իշխանություն չի կարող հաստատել այն:

Հետհեղափոխական Հայաստանում անարդարությունը դրսևորվեց հետևյալ կերպ:

– Իրեն հաղթանակած, հպարտ քաղաքացի համարող Հայը ստիպված եղավ իր անմեղ դատապարտված զավակի համար ազատություն մուրալ նրա դահճից,
– հայկական հեղափոխության <<դեկաբրիստները>> մնացին բանտերում ու դատարաններում,
– Սերժի և նրա պաշտոնյաների դեմ պայքարած և հաղթած քաղաքացիները կրկին հերթ են կանգնած այն նույն պաշտոնյաների դռան դիմաց, որոնց հաղթել էին ընդամեն 1.5 տարի առաջ, որոնց ապօրինության պատճառով էլ դուրս էին եկել փողոց:
– Համատարած աղքատության, չվերականգնված աղետի գոտու, սևազգեստ մայրերի , ծայր աստիճան աղքատության մեջ գտնվող ազատամարտիկների , զոհվածների ընտանիքների առկայության դեպքում , մի քանի հեղափոխական չինովնիկների և կրկին Սերժին ծառայած ու մինչ օրս պաշտոնավարող անձանց աստղաբաշխական պարգևավճարները նույնպես անարդարության լավագույն դրսևորումն էին:

2019թ-ի անարդարության կիզակետը դարձան նաև նախկին հանցագործների այսպես կոչված փախուստները ՀՀ-ից , առերևույթ մոտ 1000 երեխա վաճառած անձանց ազատության մեջ մնալը և ակնհայտ պետական հովանավորչություն ստանալը:
Անարդար էր նաև ՀՀ քաղաքացու գրպանից երկրի 30 տարվա բոլոր դժբախտությունների հիմնական պատասխանատու ՍԴ անդամներին պաշտոնանկության դիմաց գումար առաջարկելը և այդ քայլով հեղափոխության՝ կառավարման համակարգի ամբողջ անզորությունը արձանագրելը:

Շատերը կասեն, որ նախկինում էլ է այդպես եղել և ես կհամաձայնվեմ նրանց հետ, ուղղակի կավելացնեմ միայն հետևյալը՝ անարդարությունը լավագույնս զգում է ազատագրված, հպարտ մարդը, իսկ նախկինում մենք այդպիսին չենք եղել, նախկինում մենք չենք ունեցել մեր իշխանությունը և մեր Վարչապետին, այդ պատճառով էլ այսօր ավելի սուր ենք զգում անարդարությունը և ավելի ցավոտ տանում դրա բացակայությունը:

Ամփոփեմ ՝

Ցանկանանք մեզ բոլորիս, որ 2020թ-ին արդարությունը վերջնականապես հաստատվի Հայաստանում:

Որ երեսուն տարի երկիրը թալանածները, եթե բանտում էլ չհայտնվեն, գոնե գողացվածը վերադարձնեն, այլևս պաշտոնյա չլինեն և իրենց հաղթած քաղաքացու վրա չծիծաղեն:

Որ անմեղ, ապօրինի դատապարտվածները, այլևս ոչ մի Սերժի գրած օրենքի հիմար պատճառաբանությամբ, չմնան բանտերում , վերադառնան իրենց ընտանիքներ և ստանան արժանի բարոյական և ֆինանսական փոխհատուցում:

Որ ազատամարտիկները, նրանց ժառանգները ապրեն արժանապատիվ և հպարտ, առանց մուրալու իրենց հանապազորյա հացը, որից զրկվել են, որովհետև իրենց հայրը, զավակը զոհվել կամ վիրավորվել է Հայրենիքը պաշտպանելուց:

Որ ՀՀ վերադարձվեն երկիրը թալանած և այսպես կոչված փախուստի դիմած հանցագործները և երեխաներ վաճառածների, նրանց հովանավորյալների հետ միասին կանգնեն իրոք արդար դատարանի առաջ:

Եվ երբ այս ամենը կիրականանա, թող եռապատկվեն մի քանի տասնյակ հեղափոխականների և պաշտոնյաների պարգևավճարները, որովհետև կարձանագրենք, որ նաև նրանց ջանքերով երկիրս դարձավ արդար:

Իսկ մինչ 2020թ-ը կարձանագրի այս ամենը հայտարարեմ բոլոր նրանց, ովքեր դեռ կասկածում են ՝

<< Մենք Հայերս բիբլիական ազգ ենք, մեր թիկունքին է Աստված և 2020թ-ը լինելու մեր Հայերիս տարին>>:
Շնորհավոր բոլորիս Նոր Տարին, թող 2020 թ. Արդարությունը թևածի Հայաստանում:

Արտակ Գալստյան

facebook.com/artakgalstyan00/photos/a.112411260157186/173729034025408/?type=3&theater&ifg=1

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «LOUSAVOR AVEDIS»
Facebooktwitterredditpinterestlinkedinmail