Կարսի շրջանում (մարզ) հայերի թիվը 1897թ. մարդահամարի տվյալներով
01 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին)՝ Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).
Երևանի նահանգ – Эриванская губерния
Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния
Բաքվի նահանգ – Бакинская губерния
Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния
Քութայիսի նահանգ – Кутаисская губерния
Կարսի շրջան – Карсская область
Բաթումի շրջան – Батумская область
Դաղստանի շրջան – Дагестанская область
Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, հիմնականում բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով):
Կարսի շրջանի կամ մարզի տարածքը կազմում էր մոտ 18,6 հազար քառակուսի կիլոմետր: Մարզը ձևավորվել է 1878 թվականին, երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում այդ տարածքները անցան Ռուսաստանին:
1897 թվականի ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում բնակչության թիվը 290.654 էր, որից.
հայ – 73.406 հոգի կամ՝ 25,3 տոկոս
թուրք – 63.547 կամ՝ 21,9 տոկոս
քուրդ – 42.968 կամ՝ 14,8 տոկոս
հույն – 32.593 կամ՝ 11,2 տոկոս
կարափափախ – 29.879 կամ՝ 10,3 տոկոս
ռուս – 22.327 կամ՝ 7,7 տոկոս
թուրքմեն – 8.442 կամ՝ 2,9 տոկոս
ուկրաինացի – 5.279 կամ՝ 1,8 տոկոս
թաթար – 2.347 կամ՝ 0,8 տոկոս
լիտվացի – 892 կամ՝ 0,3 տոկոս
ասորի – 585 կամ 0,2 տոկոս
պարսիկ – 568 կամ 0,2 տոկոս
վրացի – 526 կամ 0,2 տոկոս
օս – 520 կամ 0,2 տոկոս
էստոնացի – 455 կամ 0,2 տոկոս
գերմանացի – 430 կամ 0,1 տոկոս
ավար – 328 կամ 0,1 տոկոս
բելառուս – 250 կամ 0,09 տոկոս
բաշկիր – 207 կամ 0,07 տոկոս
դարգինցի – 120 կամ 0,04 տոկոս
լեզուն չի նշել – 604 կամ 0,2 տոկոս
շրջանը հայ թուրք քուրդ հույն կարափափախ ռուս թուրքմեն
Արդահան 2.9 % 42.6 19.1 11.2 10.3 7.7 2.9
Կաղզվան 36.5 8.7 29.9 12.2 – 4.4 1.1
Կարս 34.8 7.9 6.8 11 16.4 12.6 1.8
Օլթի 9.9 62.6 11.1 8.6 – 2.8 3.2
Լուսանկարում՝ Կարսի Առաքելոցը 1905 թվականին
aniarc.am/2020/01/01/armenians-in-kars-1897-census/