Հայկական բանակն այլեւս իր տարածքում չի պատերազմելու, այն պատրաստ է ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք

Armenian military fighter jets s-30SM

Հայկական բանակն այլեւս իր տարածքում չի պատերազմելու, այն պատրաստ է ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք

01 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայկական բանակը պատրաստ է հակառակորդի տարածքում գործողություններին

01.01.2020 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

Armenian military fighter jets s-30SM

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել, որում ազդարարել է «խրամատային պաշտպանությունից» անցումը հայեցակարգին, որը թույլ է տալիս ռազմական առաջադրանքներ իրականացնել հակառակորդի տարածքում:

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր բանակի սպառազինությունը՝ տեխնիկա, որի նպատակը միայն արդյունավետ պաշտպանությունն է, թե՞ գերժամանակակից ու բազմազան միջոցներ, որոնք ունակ են ծնկի բերելու հակառակորդին հենց ի՛ր իսկ տարածքում, նշված է ուղերձում։

Ուղերձում հակառակորդը հիշատակվում է բազմիցս, ընդ որում, այդ համատեքստում ընդգծվում է, որ հայկական բանակն օրեցօր ավելի մարտունակ, հզոր ու անկանխատեսելի է դառնում հակառակորդի համար:

«Մենք ճիշտ ուղու վրա ենք արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին», – նշված է ուղերձում։

Դավիթ Տոնոյանը չի մասնավորեցրել, թե որ հակառակորդին նկատի ունի: Նախօրեին Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Հայաստանի հիմնական սպառնալիքների թվում նշել էր Թուրքիան: Նա ասել էր, որ Հայաստանը պատրաստ է հետ մղել սպառնալիքները նախիջեւանյան ուղղությամբ:

Արմենպրես պետական գործակալությունն օրերս նյութ է հրապարակել այն մասին, որ Թուրքիան մտադիր է Նախիջեւանը մտցնել իր կազմ: Նախիջեւանի կարգավիճակի հարցն աստիճանաբար դառնում է տարածաշրջանային քաղաքականության կենտրոնական թեմա, եւ Հայաստանը չի թաքցնում, որ պատրաստվել է այդ ուղղությամբ կերպափոխումներին: Հայկական բանակը ցույց է տալիս, որ ղարաբաղյան ուղղությամբ խնդիրները հիմնականում լուծված են, եւ դա արձանագրվել է վերջերս Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում:

Իլհամ Ալիեւը 2019 թվականը համարել է կորսված ղարաբաղյան կարգավորման առումով: Նա ընդգծել է, որ կարողացել են կանխել Ղարաբաղի ներգրավումը բանակցություններում որպես երրորդ կողմ: Ընդ որում, նա մեջբերել է Նիկոլ Փաշինյանին, որն ազդարարել էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ:

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ով առաջնագծում զինվորների հետ սուրճ է խմել, ասել է՝ վստահ է, որ Ադրբեջանի իշխանությունները ստիպված են լինելու ընդունել տարածաշրջանում ձեւավորված քաղաքական իրողությունները, ինչը թույլ կտա ապահովել խաղաղություն Հարավային Կովկասում:

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց իր մասնակցության, եւ չի կարող վերադարձ լինել անցյալին ինչպես կարգավիճակի, այնպես էլ սահմանների առումով, ընդգծել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Հայկական բանակն այլեւս իր տարածքում չի պատերազմելու, այն պատրաստ է ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք:

Armenian military fighter jets s-30SM

lragir.am/2020/01/01/506228/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail