Իրանը եւ տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն գեներալ Սոլեյմանիի սպանության համար. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռուհանի

Իրանը եւ տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն գեներալ Սոլեյմանիի սպանության համար. Հասան Ռոհանի

03.01.2020 – Տարածաշրջան: Աշխարհում, Իրան – Թեմա: Քաղաքականություն:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Իրանը եւ տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունը հանցավոր եւ ագրեսիվ ԱՄՆ-ի կողմից կոտրել է իրանական ազգի եւ տարածաշրջանի մյուս երկրների սիրտը։ Նախագահն ավելացրել է, որ սպանությունն ամրապնդել է Իրանի եւ ազատության ձգտող մյուս երկրների վճռականությունը՝ դիմակայել ԱՄՆ չափից ավելի մեծ պահանջներին եւ պաշտպանել իսլամական արժեքները։

«Անկասկած, նման վախկոտ քայլերը ԱՄՆ-ից հուսահատվելու եւ տարածաշրջանում նրա անզորության եւս մեկ վկայությունն են, եւ տարածաշրջանային պետությունները թշնամանքով են լցվում այդ ագրեսիվ ռեժիմի դեմ»,- ասել է նախագահը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը խախտել է հումանիտար եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը ամենաանմարդկային եւ դաժան ձեւով։

Դատապարտելով Միացյալ Նահանգների բարբարոսական հանցագործությունը՝ Ռոհանին պատշաճն է մատուցել գեներալ Սոլեյմանիին Իրանի տարածքային ամբողջականության պաշտպանության եւ տարածաշրջանում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի նրա ջանքերի համար։

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

news.am/arm/news/552795.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail