Սուլեյմանիին սպանել է Լևիաթանը. առանց Սուլեյմանիի ոչ ռուսները կիմանային ում ռմբակոծել, ոչ չինացիները կմտնեին տարածաշրջան

Սուլեյմանիին սպանել է Լևիաթանը. առանց Սուլեյմանիի ոչ ռուսները կիմանային ում ռմբակոծել, ոչ չինացիները կմտնեին տարածաշրջան, ոչ էլ Հեզբոլան կդառնար լիարժեք հաստատություն. Ա. Դանիելյան

03 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Սուլեյմանիի սպանության նման անհաշվենկատ քայլը իրականում նշանակում է, որ ոմանք խուճապի մեջ են ու այլևս ելք չունեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով իրանցի գեներալի սպանությանը:

«Սուլեյմանիին սպանել է Լևիաթանը: Հրեաների առասպելներում Լևիաթանը ծովի խորքում ապրող մի հրեշ է, առասպելների մեջ այն սատանայական դերակատարություն ունի: Քրիստոնեական մշակույթում Լևիաթանը հենց սատանայի անուններից մեկն է: Սատանայպաշտների հնգանկյուն աստղի գագաթներին գրված եբրայերեն տառերը միասին հենց Լևիաթան են նշանակում: Այս հրեշի կերպարը հայտնի դարձավ, երբ Թոմաս Հոբսը իր հանրահայտ գրքում մարդուն նվաստացնող հզոր պետության գաղափարը նկարագրելիս հենց Լևիաթան անունն է տալիս: Հենց Լևիաթանի մեջ Թոմաս Հոբսը զարգացրեց հանրային պայմանագրի գաղափարը, որը ոմանք նենգափոխելով` անվանեցին քաղաքացիական պայմանագիր:

Այսօր՝ հունվարի 3-ին, վաղ առավոտյան Աթենքում Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի վարչապետները ստորագրեցին EastMed գազատարի կառուցման եռակողմ համաձայնագիրը: Այդ գազատարը պետք է տարանցի Իսրայելի ափից 40 կմ հեռավորության վրա գտնվող 3,4 տրիլիոն խ.մ. գազը դեպի Եվրոպա: Համաձայնագիրը ստորագրելիս երեք երկրների ղեկավարները նշեցին, որ սա «խաղաղության գազատար է», թեպետ գազի հանքավայրի անունը, չգիտես ինչու, ոչ թե խաղաղություն է, այլ հենց Լևիաթան:

Պլանավորվում է, որ Լևիաթանի շահագործմանը ավելի ուշ կմիանան Իտալիան ու Եգիպտոսը: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանն այս պլանները մեծ հարցի տակ է դնում, քանի որ այդ բոլոր նախագծերը այս կամ այն կերպ առնչվում են աշխարհում ոչ մեկի կողմից չճանաչված Թուրքական Կիպրոսի հետ: Օրերս կնքված Թուրքիա-Լիբիա ռազմական փոխգործակցության պայմանագիրն էլ, ըստ էության, փակում է գազատարի ճանապարհը:

Լևիաթանը շահագործելու պլանները շատ հին են: Շահագործումը սկսելու մասին Իսրայելը հայտարարել էր դեռ տասը տարի առաջ, արաբական գարնան սկզբից մի քանի ամիս առաջ: Արաբական գարունը եկավ ու ոչնչացրեց հանքավայրի շահագործման և գազատարի կառուցման գրեթե բոլոր պատնեշները: Բոլորը՝ բացի Սիրիայից: Ոչ Սիրիան ընկավ, ոչ էլ Թուրքիան կիսվեց ենթադրվող քրդական նորաստեղծ պետության ճնշման տակ: Թեպետ երբ 2010-ին Նեթանյահուն հայտարարում էր շահագործման մեկնարկի մասին, նա վստահ էր, որ ամեն ինչ կգնա ըստ պլանի: Միջին ասիայից գազը Նաբուկկոյով կբերվի (30 մլրդ խ.մ.), իսկ Իսրայելից Լևիաթանով (20 մլրդ խ.մ.) ու ռուսական պետության հետն էլ Իրանի ու Թուրքիայի վախճանը վերջապես կգա:

Պլանը տապալվեց: Ու տապալվեց հենց Սուլեյմանիի շնորհիվ: Առանց Սուլեյմանիի ոչ ռուսները կիմանային ում ռմբակոծել, ոչ չինացիները կմտնեին տարածաշրջան, ոչ էլ Հեզբոլան կդառնար լիարժեք հաստատություն: Արդյոք Սուլեյմանիի սպանությունը կօգնի հրեաներին վերջապես մեկնարկել դեռ մեկ դար առաջ մշակված արդյունահանման պլանը, ես չգիտեմ:

Ամեն դեպքում, Սուլեյմանիի սպանության նման անհաշվենկատ քայլը իրականում նշանակում է, որ ոմանք խուճապի մեջ են ու այլևս ելք չունեին: Գեներալն էլ դե զինվոր էր, զինվորի առաքելությունն էլ հենց կյանքը զոհաբերելն է: Դա է անմահության միակ ճանապարհը, Լևիաթանին հաղթելու միակ ձևը: Երանի այն աչքերին, որ մահանալուց առաջ տեսան Ղասեմին Երևանի Անի հյուրանոցի սրճարանում թեյ ըմպելիս: Ես հուսով եմ, որ մի օր կկարողանամ գոնե այս հերոսի շիրիմը տեսնել:

Հ.Գ. շատ եմ ուզում իմանալ՝ ով է այն դավադիր էսթետը, ով հանքավայրերի ու գազատարների անուններ է ընտրում, մեր քթի տակ հրեա ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշ Նաբուկկոյի պատվին էին գազատար կառուցում, իսկ միջերկրականում ահեղ ստորացուցիչ պետականության և սատանիզմի խորհրդանիշ Լևիաթանի պատվին»,-գրել է Արթուր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Բաղդադի օդանավակայանում զոհվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանին, ինչպես նաև մի շարք այլ զինվորականներ: «Ալ-Քուդս» ստորաբաժանումը պատասխանատու է արտասահմանում Իրանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների համար:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

tert.am/am/news/2020/01/03/danielyan/3178292

Facebooktwitterredditpinterestlinkedinmail