Ինչո՞ւ է Ամանորի գիշերը Հայ Առաքելական եկեղեցիներում Նռան օրհնության կարգ կատարվում

Ինչո՞ւ է Ամանորի գիշերը Հայ Առաքելական եկեղեցիներում Նռան օրհնության կարգ կատարվում

2019/12/30 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ Ամանորի գիշերը Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվում է Նռան օրհնության կարգ.

«Բացի այն, որ նուռն առանձնահատուկ նշանակություն ունի մեր մշակույթի մեջ, այն ունի նաև քրիստոնեական խորհրդաբանություն: Եկեղեցու հայրերը, մեկնելով նռան խորհուրդը, ասում են, որ նռան հաստ կեղևը խորհրդանշում է մարգարեներին, ովքեր օրենքը լուսաբանում էին, նռան քաղցր հատիկները խորհրդանշում են Ավետարանի խոսքը, որը պետք է փրկության ճանապարհ լինի յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Այլ մեկնությունների մեջ էլ նշվում է, որ նուռը նաև քրիստոնյա աշխարհն է խորհրդանշում, ովքեր հաստ կեղևով համախմբված են, իսկ նռան հատիկները քրիստոնյաներն են՝ եղբայրական սիրով:

Նռան օրհնության կարգը հաստատվեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետի կողմից, և շատ գեղեցիկ է, որ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ կարգը կատարվում է: Ժողովուրդը սիրով մասնակցում է այս օրհնության կարգին, օրհնված նուռը տանում են իրենց բնակարաններ՝ որպես օրհնություն: Հավատացյալ ժողովուրդն օրհնված նուռը տուն տանելով՝ պահում է մեկ տարի, հաջորդ տարի այդ օրհնված նուռը նորից բերում է եկեղեցի՝ նորը տանելու ակնկալիքով»:

Հետաքրքրվեցինք՝ օրհնված նուռը կարելի՞ է ուտել: «Ցանկալի է նաև ուտել»,- ի պատասխան՝ ասաց քահանան:

Տեր Հրաչյան նշեց, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ին եկեղեցիներում կատարվում է գոհաբանական աղոթք. «Գոհություն ենք հայտնում Աստծուն այն բոլոր պարգևների համար, որ մեզ բաշխում է, այն բոլոր օրհնությունների համար, որ ամբողջ տարին ստանում ենք: Գոհաբանական աղոթքներ տարվա մեջ մի քանի անգամ են կատարվում՝ հանրապետական և հայրապետական աղոթքներ, որոնք առանձնահատուկ օրերին են կատարվում, և որոնցից մեկը կատարվում է Ամանորի գիշերը: Հաջորդ օրը՝ հունվարի 1-ին, երբ տարեմուտի առաջին Սուրբ Պատարագն է մատուցվում, այդ ժամանակ նորից հայոց հայրապետության և հանրապետության համար աղոթք ենք բարձրացնում առ Աստված»:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Հարցին՝ Ամանորը համընկնում է Սուրբ Ծնունդի պահոց շրջանի հետ, բայց Հայաստանում տոնը բավականին ճոխ են նշում. այդ շրջանում եթե հավատացյալները չեն կարողանում կերակրի պահքը պահել, ի՞նչ պետք է անեն, ի՞նչ է ասում Եկեղեցին այս մասով, նա պատասխանեց. «Ժամանակին մեր նախնիները միշտ պահել են Սուրբծննդյան պահքը, բայց աստվածամերժության տարիներին՝ սովետական շրջանում, երբ անաստվածություն էր քարոզվում ժողովրդի մեջ, այն ժամանակ սկսեցին այսպիսի կերուխումերով ժողովրդի մեջ գինարբուքի վիճակ ստեղծել, որպեսզի հետ կանգնեն պահոց շրջանը պահելուց: Սուրբծննդյան պահքը սկսվում է դեկտեմբերի 30-ից և ավարտվում հունվարի 5-ին՝ Սուրբ Ծնունդին մատուցվող Ճրագալույցի Պատարագով, երբ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան, Աստվածահայտնության ավետիսն է փոխանցվում հավատավոր ժողովրդին, և քրիստոնյա աշխարհը մեծ տոնախմբություն է ապրում՝ Սուրբծննդյան ավետիսը ստանալով: Յուրաքանչյուր տոնի մեջ պետք է չափավորություն: Եկեղեցին մշտապես խրախուսել է հավատավոր ժողովրդին, որպեսզի պահեն այդ պահքը: Պահքը մեր հոգևոր զարգացման համար է, մեր մեղքերի թողության համար, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք մեր գործած մեղքերը գիտակցել և ապաշխարել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

https://168.am/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail