ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Պեկինի արձագանքը. ահա, թե ինչի համար է պետք Հայաստանը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Պեկինի արձագանքը. ահա, թե ինչի համար է պետք Հայաստանը

04.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: ««Հասունացել է Հայոց ցեղասպանության համար հատուցման ժամանակը»»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Իրանի ռազա-քաղաքական առանցքային եւ ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ հատուկ ստորաբաժանումների հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի Բաղդադում տեղի ունեցած սպանությանն արձագանքել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը, լրագրողների հետ ճեպազրույցում: Սոլեյմանին սպանվել է ամերիկյան անօդաչու սարքի հարվածով, ԱՄՆ նախագահ Թրամփի անմիջական հրամանով: Դրան նախորդել էին Բաղդադում զանգվածային անկարգություններն ու հարձակումը ԱՄՆ դեսպանատան վրա, որի համար Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, իսկ Թեհրանը՝ հերքում առնչությունը:

Պաշտոնական Պեկինը հայտարարել է, որ մեծ կարեւորություն է տալիս դեպքերին: Ըստ ԱԳՆ խոսնակի, Չինաստանը դեմ է հարցերն ուժով լուծելուն եւ կողմ է, որպեսզի բոլոր կողմերը ենթարկվեն ՄԱԿ կանոնադրությանն ու միջազգային հարաբերության հիմնարար նորմերին:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարության մեջ առկա է բավականին ուշագրավ ու բազմիմաստ տողատակ այն մասին, որ Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, Մերձավոր Արեւելքում եւ Ծոցի շրջանում խաղաղությունն ու կայունությունը պետք է պահպանվի: Պեկինը կոչ է արել կողմերին, հատկապես ընդգծելով ԱՄՆ-ին՝ դրսեւորել զսպվածություն եւ կանխել լարվածությունը:

Արձագանքը Պեկինի ռեգիոնալ հավակնության եւ որպես հիմնարար խաղացող դիրքավորման որոշակի դրսեւորում է, ինչի մասին է վկայում թե օպերատիվությունը, թե նաեւ արձագանքի բովանդակությունը: Հատկապես հետաքրքիր է Իրաքի ինքնիշանության ու տարածքային ամբողջականության հանգամանքի շեշտադրումը, որը գործնականում նշանակում է, որ Պեկինը տեղի ունեցածի համար պատասխանատվությունը դնում է ոչ միայն ԱՄՆ, այլ նաեւ Իրանի վրա:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Միաժամանակ, ռեգիոնալ կայունության հարցում ընդգծելով ԱՄՆ դերը եւ հատկապես Նահանգներին անելով զսպվածության եւ լարվածության թուլացմանն ուղղված քայլերի կոչ, Չինաստանն ըստ երեւույթին փորձում է ստեղծված իրադրությունն օգտագործել Նահանգներին յուրօրինակ առաջարկի համար՝ հաշվի առնելով նաեւ ընդհանուր առմամբ ամերիկա-չինական բարդ հարաբերության համատեքստը: Պեկինը, ըստ երեւույթին ընդգծելով ԱՄՆ պատասխանատվությունը այդ հարցում, միաժամանակ առաջարկում է գործընկերություն, ակնարկելով, որ գլխավոր խաղացող տեսնում է Վաշինգտոնին եւ պատրաստ է աշխատել նրա հետ:

Միեւնույն ժամանակ, Պեկինն այդպիսով նաեւ Իրանին է ազդակ հղում, որ կարող է ստանձնել ռեգիոնալ բարդությունների, որոշակի խնդիրների լուծման հարցում աջակցի դեր: Թեհրանը խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ին, սակայն թերեւս պետք է իրատեսորեն գնահատել վիճակն ու հասկանալ, որ ստեղված իրադրությունը Թեհրանի համար ենթադրում է բավականին լուրջ բարդություններ եւ վրեժխնդրության իր իսկ հաստատակամությունը Իրանի համար կարող է վերածվել մեծ հաշվով ռեգիոնալ ծուղակի: Այդ իմաստով Պեկինի արագ արձագանքը ըստ ամենայնի առաջարկ է նաեւ Թեհրանին, այդ հարցերի շուրջ աշխատելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, ակնառու է, որ Չինաստանը ստեղծված իրադրությունն օգտագործում է ռեգիոնալ դերի բարձրացման, համենայն դեպս դրա փորձի համար, կախված, թե ինչպես կարձագանքեն ԱՄՆ-ն իր, իսկ Թեհրանը՝ իր առումով:

Այդ համատեքստում եւս մեկ անգամ ուշադրության է արժանի հանգամանքը, որ Չինաստանը Հայաստանի մայրաքաղաքում կառուցում է իր նոր՝ եվրասիական ռեգիոնում Մոսկվայի դեսպանատնից հետո մեծությամբ երկրորդ դեսպանատունը, ի դեպ թերեւս խորհրդանշականորեն՝ ԱՄՆ դեսպանատան գրեթե հարեւանությամբ:

Դեսպանատան մասշտաբն անշուշտ պարզունակ մեծամոլություն չէ, այլ ֆունկցիոնալ անհրաժեշտություններով թելադրված չինական ռացիոնալություն, որի մասշտաբը ներառում է անշուշտ ոչ միայն Հայաստանը, այլ ունի ռեգիոնալ թերեւս լայն ընդգրկում, այդ համատեքստում Հայաստանի կամ հայկական գործոնի նշանակալիությամբ: Իսկ դրան Չինաստանի նախագահը անդրադարձել էր մայիսին Պեկինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը գործնականում առաջին անգամ անդրադառնալով Հայաստանի քաղաքակրթական դերին եւ հայկական հարցին:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2020/01/04/506366/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail