Որոշում Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի Մշտական, Զինեալ, Դրական Չեզոքութեան մասին
05 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԷՐԿԻՐ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: //elections-western-armenia.info//
ՈՐՈՇՈՒՄ
թիվ 1/2011 – 29.03.2011 թ.
ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
«ՉԷԶՈՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ» ՀԱԱԳԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1907 թ. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (Convention V) ՀԻՄԱՆ ՎՐԱ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԵՒ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ, ԶԻՆՎԱԾ, ԴՐԱԿԱՆ ՉէԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Նկատի առնելով մարդկության եւ հայության կրած մարդկային, հոգեւոր, մշակութային, նյութական եւ տարածքային կորուստները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ,
Հաշվի առնելով այն ճշմարտությունը, որ մարդկությունն այսօր գտնվում է հոգեւոր–մշակութային, բարոյա–հոգեբանական եւ տնտեսական–քաղաքական խոր ճգնաժամի մեջ, որոնք սպառնում են քաղաքակրթությունների բախմամբ եւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմամբ,
Նկատի ունենալով «Չէզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիան (Convention V), որպես մարդկության եւ հայության իրավական ուղիղ ճանապարհ՝ խուսափելու համար ազգամիջյան եւ միջկրոնական բախումներից, նաեւ հակամարտություններից եւ պատերազմներից,
Հաշվի առնելով այն փաստը, որ Արեւմտյան Հայաստանի պետականության բացակայությունը ծավալապաշտական քաղաքականության պատճառով Արեւմտյան Հայաստանի հայությանը իրավականորէն զրկեց նույն՝ «Չէզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիային (Convention V) մաս կազմելու հնարավորությունից, ինչպես նաեւ՝ համապարփակ ինքնապաշտպանություն կազմակերպելու իր բնական իրավունքից, որով Հայկական պետությունը, որպես անկախ իշխանություն, եթե գոյություն ունենար՝ անպայման օգտվելու էր «Չէզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»՝ Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V) դրույթներից, նաեւ խաղաղության առաջին պայմանագրից՝ 1899 թ.:
Անհրաժեշտ համարելով ընդգծել այն փաստը, որը հատուկ վերհիշեցման ու գնահատման է արժանի, երբ 1915 թ. մայիս 24–ին Եռյակ համաձայնության պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, առաջինը հանդես եկան Օսմանյան կառավարության կողմից հայերի բնաջնջման քաղաքականության դեմ համատեղ հայտարարությամբ, որով Օսմանյան կառավարության կողմից հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որակեցին, որպես «Թուրքիայի նոր ոճիրը ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության» (1):
Հիմնվելով պատմական այն փաստի վրա, որ Հայկական Կիլիկիան անկախություն հռչակեց 1920 թ. օգոստոս 4–ին, բայց Ֆրանսիան, շրջանցելով 1915 թ. հոկտեմբեր 27–ին Հայկական Կիլիկիայի ինքնավարության վերաբերյալ համաձայնությունը Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Պօղոս Նուպար Փաշայի եւ Ֆրանսայի արտաքին գործերի նախարարության արեւելյան բաժնի պետ Ֆրանսուա Ջորջ–Փիքոդի միջեւ, զինաթափեց ու լքեց Կիլիկիայի հայերին, ինչի հետեւանքով Կիլիկիայի անկախությունը չգոյատեւեց (2):
Այս տարին այն ժամանակաշրջանն էր, երբ, հենվելով միջազգային ընդունված չափանիշների վրա, Օսմանյան կայսրությունը անդամահատվեց, եւ որի հիման վրա ստեղծվեցին նոր, անկախ արաբական պետություններ:
Հիմնվելով նաեւ այն իրողության վրա, որ 1918 – 1920 թթ. Հայկական Աշխարհի ազատագրական պայքար մղող նահանգները՝ Նախիջեւան, Զանգեզուր, Արցախ, Ջավախք եւ Հայաստանի Հանրապետություն, ոտնձգությունների ենթակա դարձան թուրքական եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից,
Եւ այն հանգամանքը, որ մինչ 1920 թ. Հայաստանի Հանրապետությունը անդամակցության խնդրանքով Ազգերի Լիգային ուղղված դիմումի պատասխանին էր սպասում, քեմալական Թուրքիան նոր հարձակման էր ենթարկում Հայաստանն ու հայությունը՝ տապալելու համար Սեւրի Խաղաղության դաշնագրի դրույթների եւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրագործումը Հայաստանում,
Ինչպես նաեւ պատմական այլ իրադարձություններ, որոնք տասնամեակներ շարունակ արգելափակեցին հայ ժողովրդի ազատ, ինքնիշխան ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրավունքը իր իսկ տարածքներին վրա՝ որպես բնիկ ժողովուրդ:
Եւ վերջապես, ՄԱԿ–ի հռչակած միջազգային սկզբունքների եւ չափանիշների համաձայն, վերահաստատելով մեր հանձնառությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին` նպաստելու համար տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, ապահովելու համար ժողովուրդների ազատ զարգացման եւ առաջընթացի իրավունքը,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը սույն որոշմամբ
հայտարարում է՝
1. Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքությունը բռնագրավված Երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի դե յուրե (de jure) եւ դե ֆակտո (de facto) տարածքների վրա, նկատի ունենալով առաջին հերթին`
ա) ինչպես Հայաստան – Թուրքիա սահմանազատումը` համաձայն ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի, 22 նոյեմբեր 1920 թ. (3),
բ) այնպես էլ պատմական Հայաստանի, այդ թվում` Արեւմտյան Հայաստանի եւ Հայկական Կիլիկիայի, համաձայն՝ ՄԱԿ–ի «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» Հռչակագրի, 14 դեկտեմբեր 1960 թ.,
գ) եւ վերջապես, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, որպես բնիկ ժողովուրդ, Արեւմտյան Հայաստանի Հայերի ունեցած` պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի
իրավունքները՝ համաձայն ՄԱԿ–ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի, 13 սեպտեմբեր 2007 թ.:
2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության Հայտարարությունը տարածվում է, թե՛ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն ստացած եւ թե՛ դեռեւս չստացած բոլոր հայերի վրա՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նրանք սփյուռքա–հայեր չեն, ինչպես ներկայացվում է մինչեւ այսօր, այլ Հայոց ցեղասպանության եւ բռնագաղթի
հետեւանքով աշխարհի տարբեր երկիրների մեջ բնակություն հաստատած Արեւմտյան Հայաստանի հայեր:
3. Արեւմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը, ժամանակակից աշխարհի մեջ տեղի ունեցող ագրեսիվ պատերազմների, հեղաշրջումների, ազգամիջյան եւ միջկրոնական ընդհարումների, նաեւ այսպես կոչված քաղաքակրթությունների բախման եւ դրանցից բխող բռնություններին, կոտորածներին եւ ցեղասպանություններին,
առավել եւս հրահրված կամ ուղղորդված քաոսային վիճակներին չմասնակցելու իրավունք ունի համաձայն` «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V):
4. Արեւմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը, հաջորդական բռնություններից, հարձակումներից, բռնագաղթերից ու կոտորածներից պաշտպանվելու, ինչպես նաեւ իր բնակության երկիրը արտաքին ագրեսիայից պաշտպանելու իրավունք ունի, համաձայն` ՄԱԿ–ի կանոնադրության 51–րդ հոդվածի, որը շեշտում է`
«Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը»:
5. Արեւմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը, իր բնակության երկրի կողմից այլ երկրի նկատմամբ իրականացված ագրեսիային ու ներքաղաքական բախումներին, նաեւ քաղաքացիական կռիվներին չմասնակցելու իրավունք ունի, համաձայն` «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V):
Արեւմտյան Հայաստանի հայերի խաղաղ ու անվտանգ ապրելու եւ զարգանալու որպես օրինակ ունենք Լիբանանի հայ համայնքի քաղաքական առաջատար ուժերի միացյալ հայտարարությունը` 1975–1990 թթ. տեղի ունեցած ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման խնդրով, որը բնորոշվեց որպես «Լիբանանի հայության դրական չեզոքություն»:
6. Արեւմտյան Հայաստանի հայերը, բոլոր այն դեպքերում, երբ հարկադրված են պաշտպանելու իրենց Մշտական, Զինված, Դրական Չեզոքությունը՝ կազմակերպում են հասարակական կարգի եւ համայնքի անվտանգության, պաշտպանության եւ տարածքային ապահովության զինված ուժեր, համաձայն` ՄԱԿ–ի կանոնադրության 51–րդ հոդվածի, որը շեշտում է «Անհատական եւ
հավաքական ինքնապաշտպանության իրավունքը»:
7. Ինչպես Արեւմտյան Հայաստանի հայերը, նունպես Հայոց Հայրենիքից տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր պատճառներով բռնագաղթված ու տարագրված հայությունը՝ բարոյական, պատմական, քաղաքակրթական, քաղաքական եւ քաղաքացիական բոլոր իրավունքներն ունեն կիրառելու Մշտական, Զինված, Դրական Չեզոքության քաղաքականությունը, այն պատճառով, որ մինչեւ օրս Ազգերի Լիգան, ապա ՄԱԿ–ը ու Միջազգային ընկերակցությունը պատշաճ մակարդակով չեն պաշտպանել Հայաստանի ու հայության բնական, մշտական եւ անօտարելի իրավունքները:
8. Այս առումով դատապարտելի են Ազգերի Լիգայի եւ ՄԱԿ–ի փաստաթուղթերի պարունակած անընդունելի այն դրութները, որոնք տեղ են գտել առաջինի ստեղծած Միջկառավարական Խորհրդակցական Կոմիտեի որոշման մեջ` «Հայ փախստականների հարցերի եւ լքած գույքի մասին» (2 օգոստոս 1929 թ.) եւ երկրորդի` «Միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների զոհ դարձած անձանց իրավական պաշտպանության եւ փոխհատուցման հիմնական սկզբունքների եւ ուղեցույցների մասին» որոշման մեջ (թիվ 60/147 – 16 դեկտեմբեր 2005 թ.):
9. Արեւմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը քաղաքական քաշկռտուքների եւ չարաշահությունների դաշտից դուրս գալու եւ իր ազգային հիմնախնդիրներն իրավական մեկ հարթություն տեղափոխելու իրավունք ունի:
10. Աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերը կարողություն ունեն մեծամասնություն ապահովել եւ անվտանգություն հաստատել Արեւմտյան Հայաստանի մեջ, հետեւաբար իրավասու է եւ անհրաժեշտություն է Վիլսոնյան Իրավարար վճռի դե ֆակտո (de facto) իրականացումը:
11. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությանը հանձնարարում է` այսուհետ իր օրենսդրական, իրավական, հայեցակարգային, կառուցվածքային եւ կազմակերպչական գործունեության մեջ առաջնորդվել «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության» քաղաքականության իրավական քաղաքական սկզբունքների համաձայն, ըստ որի` «Արեւմտյան Հայաստանը Մշտական, Զինված, Դրական եւ Անկախ, Ինքնիշխան Ժողովրդավարական Պետություն է»:
12. «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության Մասին» Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Հայտարարությունը դե յուրե (de jure) ուժի մեջ է մտնում հայտարարությունից անմիջապես հետո, իսկ դե ֆակտո (de facto)` Հայտարարության մասին Որոշումը Նիդեռլանդների կառավարությանը հանձնելուց 60 օր
հետո, համաձայն`«Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V):
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ 29.03.2011
***
Այլ լեզուների թարգմանության դեպքում բնագիր է համարվում փաստաթղթի հայերենը:
***
Ծանօթագրություն
1. î»ë, Le premier communiqué turc. Agence Télég. Wolff. Constantinople, le 4 juin 1915, L’Agence Havas avait publié, le 24 mai, la déclaration suivante, après une entente préalable entre les Gouvernements de France, de Grande–Bretagne et de Russie:
“Depuis un mois environ, les populations turque et kurde de l’Arménie procède, de connivence et souvent avec l’appui des autorités ottomanes, à des massacres des Arméniens. De tels massacres ont eu lieu vers la mi– d’avril (nouveau style) à Erzeroum, Terdjan, Eghine, Akn, Bitlis, Mouch, Sassoun, Zeitoun et dans toute la Cilicie ; Les habitants d’une centaine de villages aux environs de Van ont été tous assassinés ; dans la ville même, le quartier arménien est assiégé par les Kurdes. En même temps, à Constantinople, le Gouvernement ottoman sévit contre la population arménienne inoffensive.
En présence de ces nouveaux crimes de la Turquie contre l’humanité et la civilisation, les Gouvernements alliés font savoir publiquement à la Sublime Porte qu’ils tiendront personnellement responsables des dits crimes tous les membres du Gouvernement ottoman ainsi que ceux de ses agents qui se trouveraient impliqués dans de pareils massacres. ”
«Գրեթե մէկ ամիս է ի վեր, Հայաստանի թյուրք եւ քյուրտ բնակիչները օսմանյան հեղինակությունների թուլատուութեամբ ու յաճախ անոնց նեցուկը ունենալով ջարդեր կը գործադրեն Հայերի դէմ: Նման ջարդեր տեղի ունեցան ապրիլի կէսին Էրզրումի մեջ (Կարին), Թերճան, Եղինէ, Պիթլիս, Մուշ, Սասուն, Զէյթուն եւ ամբողջ Կիլիկիոյ մէջ: Վանի շրջակայ գրեթե հարյուր գյուղերի հայերը բոլորն ալ սպաննուեցան եւ Վանի հայկական թաղամասը շրջապատուած էր քյուրտերի կողմէ: Միեւնուն ժամանակ օսմանյան Կառավարությունը չարչրկեցին Կոստանդնուպոլսու անպաշտպան հայ բնակչությունը: Մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ գործուած Թուրքիոյ այս նոր ոճիրներու հանդէպ դաշնակից կառավարութիւնները հանրօրէն կը տեղեկացնեն Մեծ Դռան, որ թուրք կառավարութեան բոլոր անդամները անհատապէս պատասխանատու պիտի համարուին, ինչպէս նաեւ բոլոր այն պաշտօնեաները, որոնք մասնակից դարձան այս ջարդերուն»:
2. La Correspondance d’Orient, Revue économique, politique et littéraire Le 19 janvier, 1920,
1/ Le conseil supreme des allies a decider que le gouvernement de l’Etat Arménien est reconnu comme gouvernement de fait;
2/ Que cette reconnaissance ne préjuge pas la question des frontières de l’Etat armenien.
3/ La Correspondance d’Orient, Revue économique, politique et littéraire
Հունվար 19, 1920,
1/ Դաշնակիցների Գերագուն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը, որպես փաստացի կառավարություն,
2/ որոշուած է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը:
3. Իրավարար վճռի պաշտօնական եւ ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22–ը նոյեմբերի, 1920 թ.:
3. Voici la Sentence Arbitrale officiel et complet ; “La décision du Président des Etats–Unis d’Amérique pour la détermination de la frontière entre la Turquie et l’Arménie, l’accès à la mer de l’Arménie et la démilitarisation de tout territoire turc adjacent”.
elections-western-armenia.info/archives/1314