ՈՒԽՏ ԱՐԱՐԱՏԻ – Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր Հայրենիքից…

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ՈՒԽՏ ԱՐԱՐԱՏԻ – Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր Հայրենիքից…

05 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՊԱՇՏՊԱՆՈՒԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Հայաստանն ու հայությունը, այսօր արդեն, անմիջականորեն, դեմ առ դեմ կանգնած են այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնց մասին վերջին տարիներին գրում էինք «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրականներում 2005 թվականից սկսած: Գրում էինք, զգուշացնում եւ փորձում մշակել ու առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ ու ծրագրեր:

Բայց նախ ամփոփ կերպով վերհիշենք այդ սպառնալիքներն ու մարտահրավերները.

-Ռազմաքաղաքական իրադարձությունների սպառնալից ու սրնթաց զարգացումները Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Սիրիայի ու Իրանի շուրջ: Դրանց համապատասխան սպառնալիքները ուղղված Սիրիայի, Իրանի հայությանը:

-Իրանի տարածքը միջուկային կամ ընդերք թափանցող ռումբերով հարվածելու հետեւանքում հնարավոր էկոլոգիական եւ հումանիտար աղետների հավանականությունը (1):

-Մեծամորի ատոմակայանի նկատմամբ բնական, տեխնածին կամ ահաբեկչական ակտի միջոցով հնարավոր սադրանքները եւ դրա հետեւանքները, ինչի մասին խոսվում էր «Արմենիա-2010» Հայաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների ծրագրում (2):

-Կովկասյան եռակողմ (քառակողմ` քրդերի մասնակցությամբ) պատերազմի հրահրման սպառնալիքը (3):

-ՀՀ շրջափակման խստացումը նոր միջոցներով, այդ թվում պարենային եւ էներգետիկ:

-ՀՀ զինաթափման պարտադրանքը եւ խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում (4): Թվարկված այս եւ այլ սպառնալիքների հետեւանքում ՀՀ անկախության, ինքնիշխանության կորուստն ու ՀՀ պետության ոչնչացումը:

Իբրեւ պատասխան սպառնալիքներին մենք առաջարկում էինք ձեռնարկել հայության եւ Հայաստանի համապարփակ ինքնապաշտպանության գործը, որի անմիջական ուղիներից մեկն էլ ՀՀ-ի Մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականության որդեգրումն էր: Ինչեւէ, այդ մասին որոշում կայացվել է, ինչը հնարավորություն է ընձեռում որակապես շատ բարձր մակարդակով կազմակերպելու Մերձավոր Արեւելքի հայության ինքնապաշտպանությունը:

Այստեղ որպես ամփոփում նշենք միայն, որ բոլոր դեպքերում տարածաշրջանում ապրող հայությունը նահանջելու տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից` Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից:

Այստեղ որպես ամփոփում` հավելենք, որ եթե տարածաշրջանի հայությանը պարտադրվելու է նոր բռնագաղթի ու «գաղթի քարավաններ» կազմել, ապա այդ «քարավանները» այլ ուղղություն չունեն բռնելու այլեւս, բացի Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից, որը իրենց իրավունքն է, եւ որը, ի դեպ, պարտավոր է պաշտպանել Միջազային ընկերակցությունը` քավելու համար շուրջ 90 տարի առաջ թույլ տված քաղաքակրթական խոշոր բացթողման մեղքը: Դրա իրավունքը ունի տարածաշրջանում ապրող հայությունը, որովհետեւ ինքն այս վիճակում է հայտնվել ցեղասպանության եւ հայրենքից բռնագաղթվելու հետեւանքով:

Թերեւս արժե մեկ անգամ եւս հիշեցնել նաեւ, որ առանց հայկական եւ քրդական հարցերի ամբողջական կարգավորման հնարավոր չէ տարածաշրջանում հաստատել երկարատեւ ու կայուն խաղաղություն եւ ակնկալել իրական զարգացում ու առաջընթաց:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

09.02, 2012 թ.

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

——————————

Ծանոթագրություն

1. Տես, Մանե Հակոբյան, «Տարածաշրջանային, հնարավոր գլոբալ, էկոլոգիական աղետ թափանցող ռումբերով Իրանի տարածքի ռմբահարման դեպքում», «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ., էջ 16-17:

2. Տես, «ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը եւ հայերի տարհանումը Վրաստանով» եւ այլ նյութեր, «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ., էջ 14-15:

3. Տես, Րաֆֆի, «Քրդական միություն» — 1880 թ., «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ — ապրիլ, 2009 թ., էջ12-21: Տես, «Քրդերի բնակեցում Ադրբեջանում…», նույն տեղը` էջ 27: Տես, Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը եւ Լեռնային Ղարաբաղը», նույն տեղում` էջ 30-31:

4. Տես, նյութին կից հավելվածները` ՄԱԿ-ի «Հազարամյակի մարտահրավեր» Հռչակագրի եւ «ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համապատասխան հոդվածները: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 5:

gov-wa.info/?p=1088&lang=hy

Facebooktwitterredditpinterestlinkedinmail