ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայկական նոր զենքը գործի մեջ. զանգ Թեհրանից

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայկական նոր զենքը գործի մեջ. զանգ Թեհրանից

06.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

2019 թվականը Հայաստանն ավարտեց տպավորիչ ձեռքբերումներով՝ Երեւան ժամանեց ռուսական նոր արտադրության չորրորդ սերնդի Սու 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը՝ 4 մեքենա, հակահրթիռային նորագույն տեխնիկա: Դրանք ձեռք են բերվել օդային գերակայության ռազմավարության շրջանակում: Պաշտպանության նախարարը տարեմուտի ուղերձում հայտարարեց, որ Հայաստանը խրամատային պաշտպանությունից՝ ինչը վաղ թե ուշ բերում է կորստի, անցնում է հակառակորդի համար անկանխատեսելի հարձակողական ներուժի քաղաքականության, դրանում տեսնելով ռեգիոնալ խաղաղության առաքելության եւ պատասխանատվության իրագործման արդյունավետությունը:

Դա Հայաստանի համար առանցքային խնդիր է ոչ միայն ռազմա-քաղաքական, այլ նաեւ տնտեսական, աշխարհ-տնտեսական իմաստով: Հայաստանի խորքային զարգացման գրավականն այն է, թե ժամանակի ու տարածության առումով որքան խորք կապահովվի անվտանգության ու թեկուզ հարաբերական կայունության ռեժիմի ապահովման տեսանկյունից:

Եթե տարեվերջին Հայաստանի ձեռքբերումը գործնականում երկրի համար մի կողմից օպերատիվ, մյուս կողմից էքզիստենցիալ անվտանգության խնդրի լուծում էր, ապա տարեսկզբին Հայաստանից ոչ հեռու ծավալված դրամատիկ ու լարված իրադարձությունները որոշակիորեն նոր նշանակություն հաղորդեցին հայկական նոր սպառազինությանը:

Գեներալ Սուլեյմանիի սպանությունը, որ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ռազմա-քաղաքական որոշմամբ, Մերձավոր Արեւելքում ստեղծում է նոր իրավիճակ եւ գործնականում ձեւավորում ռեգիոնալ իրողությունների նոր տրամաբանություն եւ զարգացման նոր փուլ:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Կասկածից վեր է, որ մերձավորարեւելյան իրողությունները որեւէ կերպ իրենց ազդեցությունն են թողնելու նաեւ ռեգիոնալ իմաստով ավելի լայն շրջանակի, ներառյալ Կովկասի վրա: Ըստ այդմ Հայաստանի համար գերխնդիր է կառավարել այդ ազդեցությունն ու անել հնարավորը՝ ռիսկերը չեզոքացնելու եւ հնարավորությունները օգտագործելու, այդպիսով Մերձավոր Արեւելքում ստատուս-քվոյի ձեւավորման փուլը Կովկասում Հայաստանի ձեւավորած եւ արդեն առնվազն քառորդ դար գոյություն ունեցող ստատուս-քվոյի ամրապնդման գրավական դարձնելու համար:

Այդ իմաստով հատկանշական է Սուլեյմանիի սպանության ֆոնին ծավալված լարված մթնոլորտում Իրանի արտգործնախարարի հեռախոսազանգերը Երեան եւ Բաքու: Արտգործնախարար Զարիֆը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մնացականյանի եւ Մամեդյարովի հետ:

Թերեւս անկասկած է, որ լարված իրավիճակում Երեւանի եւ Բաքվի ուղղությամբ Թեհրանին առաջին հերթին հետաքրքրել է մի հանգամանք՝ թույլ չտալ Իրանի թիկունքում զարգացում, որը կվտանգի այդ երկրի ազգային շահը: Իսկ այդ իմաստով Թեհրանի համար լրջագույն սպառնալիքը արցախյան գոտում իրավիճակի ապակայունացումն է: Իրանը լարված իրավիճակում Երեւան ու Բաքու զանգահարել է թերեւս այդ առնչությամբ կայունության հավաստիացում ստանալու համար:

Այդ համատեքստում էլ փաստացի ստացվում է, որ Հայաստանի սպառազինական նոր համալրումը, մասնավորապես օդային գերակայության շրջանակում Սու 30 բազմաֆունկցիոնալ կործանիչները ինչ որ իմաստով հայտնվում են գործողության մեջ, այս դեպքում որպես զսպող կամ կանխարգելիչ ռազմա-քաղաքական գործոն, որն անկասկած բարձրացնում է ռեգիոնալ կայունության աստիճանը:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2020/01/06/506583/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail