Իրանի խորհրդարանը Պենտագոնն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
07.01.2020 | Քաղաքականություն – Lragir.am:
Իրանի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որով ամերիկյան բանակն ու Պենտագոնն ահաբեկչական կազմակերպություններ են ճանաչվել, հայտնում է Tasnim գործակալությունը:
Օրինագծին կողմ է քվեարկել 206 պատգամավոր: Fars գործակալությունը նշում է, որ օրինագծով ահաբեկիչ են ճանաչվում «Պենտագոնի բոլոր անդամները և նրա հետ կապված հաստատություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև Ղասեմ Սոլեյմանիի մահվան հետ կապված հրամանատարները»:
lragir.am/2020/01/07/506627/