2019 թ. դեկտեմբերի 31-ին, իր տանը, մահկանացուն կնքեց սփյուռքահայ նվիրյալ դեմքերից մեկը՝ Նազարեթ Սիրմաքեշը

ARMENIAN SECRET ARMY FOR THE LIBERATION OF ARMENIA

2019 թ. դեկտեմբերի 31-ին, իր տանը, մահկանացուն կնքեց սփյուռքահայ նվիրյալ դեմքերից մեկը՝ Նազարեթ Սիրմաքեշը

Ցավակցական

Նազարեթ Սիրմաքեշ

Անցյալ տարվա վերջին ժամերին, 2019 թ. դեկտեմբերի 31-ին, Շվեցարիայի Ժնեւ քաղաքում, 95 տարեկանում, իր տանը, մահկանացուն կնքեց սփյուռքահայ նվիրյալ դեմքերից մեկը՝ Նազարեթ Սիրմաքեշը, ով մինչև իր կյանքի վերջին վայրկյանները ապրեց Արևմտյան Հայաստանի ազատագրության երազով, և այդ երազը սրտում, հավիտենապես փակեց աչքերը:

Նա մեծ հարգանքով էր վերաբերվում Հայկական նորագույն ազատագրական պայքարին ու նրա ռահվիրա կազմակերպության՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ) ու այդ կազմկերպության հավատավոր հետևորդ Հայկական ժողովրդային շարժմանը, որին աջակցեց ամեն առիթով, նամանավանդ քաղբանտարկյալներին օժանդակելու հարցում:

Այդ տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում Սիրմաքեշ գերդաստանին ու նրանց հարազատներին:

Հայկական ժողովրդային շարժում
Աթենք, 9 հունվարի 2020թ.

ARMENIAN SECRET ARMY FOR THE LIBERATION OF ARMENIA

Facebooktwitterredditpinterestlinkedinmail