«Իրավիճակի Զարգացումը Տարածաշրջանում Անհանգստացնող Է». Նիկոլ Փաշինեան
09 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: «««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»»
ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտարարեց, որ շրջանին մէջ իրավիճակի զարգացումը անհանգստացնող է:
Իր մօտ հրաւիրուած խորհրդակցութենէն ետք, վարչապետը «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրեց, որ քննարկեցին տարածաշրջանին մէջ տեղի ունեցող զարգացումները եւ այդ գծով տուած յանձնարարականներու կատարման ընթացքը:
«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նոյնը. Հայաստանը չի ներքաշուի հակաիրանական գործողութիւնների մէջ, Հայաստանը չի ներքաշուի հակաամերիկեան գործողութիւնների մէջ, եւ մեր յոյսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու Միացեալ Նահանգներին՝ անյապաղ ձեռնարկել բանակցութիւններ՝ իրավիճակի հետագայ վատթարացում թոյլ չտալու համար», յայտնեց Փաշինեան:
asbarez.com/arm/361393/Իրավիճակի-Զարգացումը-Տարածաշրջանու/