Ի դեպ, Տիգրան Մեծի պապը՝ Արտաշես Առաջինը, երբ մ.թ.ա 2-րդ դարում պարանը նետեց Քուռի մյուս ափ

Արթիւր Եղիազարեան – Արթուր Եղիազարյան

Ի դեպ, Տիգրան Մեծի պապը՝ Արտաշես Առաջինը, երբ մ.թ.ա 2-րդ դարում պարանը նետեց Քուռի մյուս ափ

11 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Արթուր Եղիազարյան – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ

Ի դեպ, Տիգրան Մեծի պապը՝ Արտաշես Առաջինը, երբ մ.թ.ա 2-րդ դարում պարանը նետեց Քուռի մյուս ափ ու այնտեղից գերևարելով՝ իր կին դարձրեց ալանների (օսեթների) արքայադուստր Սաթենիկին՝ Հայքից հյուսիս, Քուռի մյուս ափին վրացիներ դեռ չէին ապրում։ Նրանք դեռ միայն ներկայիս Վրաստանի այն հատվածում էին ապրում, որը հայտնի է պատմական Քարթլի անունով։

Սա՝ ի գիտություն։ Այդ ժամանակ Քուռի հարավային ափին հայկական բերդ-ամրոց կար, որը հայտնի է Տփղիս անունով, որի հիման վրա Քուռի երկու ափերին հետագայում՝ հայոց Բագրատունիների մի ճյուղի իշխանության ժամանակ առաջացավ Թիֆլիս քաղաքը, որը շատ ավելի ուշ դարձավ հայկական ծագումով (Բագրատունիներից սերված) Բագրատիոնների վրացական թագավորության մայրաքաղաքը, հետո էլ՝ Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայության մայրաքաղաքը, 1918 թվականից հետո՝ Վրաստանի Հանրապետության մայրաքաղաքը՝ Թբիլիսի անունով։

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Արթուր Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail