Իրանն ընդունեց ուկրաինական ինքնաթիռի խոցման մեղքը – Իրանն ընդունեց ուկրաինական ինքնաթիռի խոցման մեղքը

Իրանն ընդունեց ուկրաինական ինքնաթիռի խոցման մեղքը

11.01.2020 | Քաղաքականություն | Lragir.am:

ARMENIA One Day Cultural Tour to Noravank

Իրանի իշխանությունները խոստովանել են, որ ուկրաինական ավիաուղիներին պատկանող Բոինգ ուղևորատար ինքնաթիռը խոցել են: Այս մասին հայտարարվել է իրանական պետական հեռուստատեսությամբ, հայտնում է Ռոյթերը: Նշվել է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու:

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ինքնաթիռն անցնում էր կարևոր ռազմական օբյեկտի վրայով և սխալմամբ է խփվել:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թվիթերի իր էջում գրել է, որ իշխանությունները շարունակում են «անթույլատրելի սխալի» ներքին հետաքննությունը, որը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը:

Ռոհանին հաստատել է, որ իրանցի զինվորականները պատահաբար խոցել են Կիև թռչող ուղևորատար ինքնաթիռը, որի հետևանքով 176 մարդ է զոհվել:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Տխուր օր: Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունն է՝ ԱՄՆ արկածախնդրության ժամանակ առաջացած ճգնաժամի պատճառով մարդկային սխալը հանգեցրեց աղետի: Մեր խորին ցավակցությունները, ներողությունը մեր ժողովրդին, զոհերի հարազատներին և տուժած մյուս երկրներին»:

Հիշեցնենք, որ աղետը տեղի է ունեցել հունվարի 8-ին: Ուկրաինական միջազգային ավիաուղիների ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Թեհրանից Կիև: Ուղևորների մեծամասնությունը իրանցիներ էին՝ Իրանի և Կանադայի քաղաքացիներ:

Հայկական բնապատկերներ. Նորավանքի վանական համալիր (XIII-XIVդդ), Վայոց ձորի մարզ – PAN Photo – Photo By Vahan Stepanyan

lragir.am/2020/01/11/507537/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail