Ուղերձ – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահի՝ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքի 45-ամյա բռնազավթման կապակցությամբ

Ռադիկ Խամոյան - Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Ուղերձ – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահի՝ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքի 45-ամյա բռնազավթման կապակցությամբ

11 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՊԱՇՏՕՆԱԿԱՆ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:

Ռադիկ Խամոյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Ուղերձ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահի՝ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքի 45-ամյա բռնազավթման կապակցությամբ՝ Թուրքիայի Հանրապետության կողմից,

ինչպես նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային տարածքներ ներխուժման, Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների 99-ամյա բռնազավթման եւ այլ հանցագործությունների կապակցությամբ ուղղված Մեծ Մերձավոր Արեւլքի ժողովուրդների ու պետությունների նկատմամբ

Թուրքիայի Հանրապետության վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը, ըստ էության, Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության 1894-1923 թթ. վարած քաղաքականության կրկնությունն է եւ դրանով իսկ սպառնալիքներ ու մարտահրավերներ պարունակող խիստ վտանգավոր քաղաքականություն Թուրքիայի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդների եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար:

Օսմանյան կայսրությունը պատմության մեջ հայտնի է որպես ժողովուրդների հանրաբանտ: Դրանով իսկ Օսմանյան կայսրությունը հարյուրամյակներ շարունակ արգելափակեց կայսրության տարածքում ապրող ժողովուրդների ազատության եւ քաղաքակրթական զարգացման հնարավորությունն ու բնական իրավունքը: Սակայն իրավիճակը շատ ավելի սրվեց ու վատթարացավ, երբ 19-րդ դարի առաջին կեսից կայսրությունը որդեգրեց սկզբում պանօսմանիզմի, ապա 1873-74 թթ.-ից նաեւ պանթուրքիզմի քաղաքականությունը:

Դա հանգեցրեց կայսրության մեջ ապրող ժողովուրդների, առաջին հերթին քրիստոնյաների, ցեղասպանությանն ու բռնագաղթին: 1916-1923 թթ. ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվեցին հույները, 1914-1923 թթ. ասորիները, իսկ ամբողջ 1894-1923 թթ. ընթացքում՝ հայերը: Ավելի քան 30 տարի տեւած եւ 19-րդ դարի վերջը ու 20-րդ դարի սկիզբը ընդգրկած մեծագույն հանցագործության հետեւանքում, որ իրականացրին թուրքական երեք իրար հաջորդող կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, հազարամյակներ շարունակ Բնօրրան Հայրենիքում՝ Հայկական Լեռնաշխարհում ապրող ավելի քան 1.5 միլիոն հայեր ցեղասպանության ենթարկվեցին, նույնքան էլ բռնագաղթի ու աքսորի, հարյուրհազարավորներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, բռնի մահմեդականացման:

Հայերի ցեղասպանությունը առաջինը դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին այն որակելով, որպես «Թուրքիայի նոր հանցագործությունը մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ»:

Հարկ ենք համարում նաեւ արձանագրել, որ թուրքական պետությունը՝ իրար հաջորդող կառավարություններով ավելի քան հարյուր տարի է շարունակում է ցեղասպանության եւ պետական ահաբեկչության քաղաքականությունը պետության՝ հույն, հայ եւ ասորի քաղաքացիների հանդեպ, որոնք տարածաշրջանի բնիկ ժողովրդներին են պատկանում: 1920-ական թթ. վերջից նույն քաղաքականությունն է վարվում նաեւ քրդերի եւ եզդիների հանդեպ: Այսպիսով թուրքական պետությունը շարունակում է բնիկ ժողովրդների նկատմամբ իր՝ հալածանքի, կոտորածի եւ տեղահանության ցեղասպան քաղաքականությունը, ստիպելով նրանց լքելու իրենց բնակության վայրերը։

Օսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը, դժբախտաբար, ամբողջովին որդեգրել է կայսրության, որպես պետական ահաբեկչական պետության, բոլոր հիմնական հատկանիշներն ու գործելակերպը։

Հաճախ միջազգային ընկերության թողտվության, հաճախ լուռ համաձայնությամբ, Թուրքիայի Հանրապետությունը ագրեսիվ քաղաքականություն է վարում Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների նկատմամբ։

Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը 1974 թ․ ներխուժել են Կիպրոսի Հանրապետության հյուսիսային շրջաններ, կրկնել կոտորածների, ավերի ու բռնագաղթի պատմությունը հույների, հայերի նկատմամբ, եւ մինչեւ այսօր Թուրքիայի Հանրապետությունը բռնազավթված է պահում այդ տարածքները։

Թուրքիայի Հանրապետության տարածքում զինվորական պատրաստություն են ստանում, զինվում համախմբվում ու այնուհետեւ ներխուժում Սիրիա Մերձավոր Արեւելքի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները։

Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը, իբրեւ թե խաղաղություն հաստատելու կեղծ լոզունգներով, ներխուժում են Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններ եւ հայտնի չէ, թե այս նոր բռնազավթումը դեռեւս որքան է երկարելու։

Այժմ պատրաստվում է ինչ-ինչ պատրվակներ մեջբերելով եւ ինչ-որ համաձայնություններ նշելով ներխուժել Լիբիա։

Սրանք Թուրքիայի Հանրապետության կողմից ուղղորդված նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ են տարածաշրջանի ժողովուրդների ու պետություների համար։

Ահա թե ինչու, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմում է տարածաշրջանի՝ հույն, հայ, ասորի եւ մյուս ժողովուրդներին, նրանց ազգային եւ հոգեւոր առաջնորդներին՝ պատմականորեն անպատիժ մնացած բռնազավթիչին դիմակայելու միասնական մարտավարություն եւ ռազմավարություն մշակելու համար իրենց ուժերը միավորելու առաջարկով:

Մենք անհրաժեշտ ենք համարում հետամուտ լինել բռնազավթված տարածքների վերադարձման եւ մեր ազգերի ոտնահարված իրավունքների վերականգման գործին, եւ այն որոշումների պաշտպանության գործին, որոնք կայացվել են, սակայն մինչեւ օրս չեն իրականացվել, այդ թվում․
1) ՄԱԿ-ի թիվ 541 и 550 որոշումները, ուղղված աշխարհի պետություններին՝ 1974 թվին Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը որպես Հյուսիսային Կիպրոս պետական ձեւավորում չճանաչելուն: Փաստորեն մենք այսօր նշում ենք Թուրքիայի Հանրապետության կողմից Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի բռնազավթման 45-ամյակը:
2) Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Առաջինաշխարհամարտի արդյունքները որոշված էին 1919-1920 թթ. Միջազգային պայմանագրերի Վերսալյան համակարգով: Թուրքիայի պարտավորությունները Մեծ Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովյան եւ Սեւծովյան ավազանների երկրների առջեւ ամրագրված էին 1920 թ. Սեւրի հաշտության պայմանագրով, որը Միջազգային պայմանագրերի Վերսալյան համակարգի հիմնարար եւ հանգուցային պայմանագրերից մեկն է:
3) 1918 թ. հունվարի 11-ի՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»):
4) Ազգերի Լիգայի հանձնարարությամբ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի հաստատման վերաբերյալ:
5) Սեւրի հաշտության պայմանագիրը՝ Քրդստանի ինքնավարության վերաբերյալ եւ հետագայում դրա կողմից անկախություն ձեռքբերելու հավանականության մասով (համապատասխան 62, 63, 64 հոդվածների դրույթների):

Հիշեցնենք նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի 14 ապրիլ 1995 թ․ ընդունած «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության մեջ նշված է․ «Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դուման հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արեւմտյան Հայաստանի տարածքում 1915-1922 թթ. հայերի բնաջնջման մասին, հետեւելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիայի ոգուն ու տառին, «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» 1968 թ. նոյեմբերի 26-ի ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիային, ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդույթները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915 թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով, դատապարտում է 1915-1922 թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին, իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին եւ ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի 29 հոկտեմբեր 2019 թ․ եւ Սենատի 12 դեկտեմբեր 2019 թ․ ընդունած «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» բանաձեւերում նշված է․
«Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915 — 1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին եւ ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար»:

Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի 25 մարտ 2019 թ․ պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի եւ արտահայտության ազատության աջակցության եւ պաշտպանության հարցերով եւ ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման եւ չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողները համատեղ հարցադրում են ներկայացրել եւ միջնորդել են, որպեսզի Թուրքիայի Հանրապետության կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ:
Փաստաթղթում մասնավորապես տեղ են գտել հետեւյալ հարցադրումները.
1. Խնդրում ենք տրամադրել ցանկացած տեղեկատվություն եւ (կամ) մեկնաբանություններ, որոնք կարող եք ունենալ մեղադրանքների վերաբերյալ:
2. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Ձեր Գերազանցության Կառավարությունը `ի պատասխան այս մեղադրանքների:
3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայի կողմից իրողությունը պարզելու համար, ներառյալ 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների եւ հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:
4. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների եւ, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաեւ ապահովելու համար արդարության եւ կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:
5. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետեւանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը, ըստ հնարավորինս, հայտնաբերելու համար:
6. Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն 2017 թվականի օրենքի ընդունման պատճառների մասին, որոնք օրենսդիրներին թույլ չեն տալիս որոշակի արտահայտություններ անել: Խնդրում ենք բացատրել, թե ինչպես է այն համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի հետ:
7. Խնդրում ենք մանրամասն տեղեկություններ տրամադրել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի ՝ հայերին պատժելու համար հայցերի համար հայցադիմումի համար պատժամիջոցներ կիրառելու դեպքերի վերաբերյալ:

Թուրքիայի Հանրապետության կառավարությունը չպատժվեց 1974 թ. Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի բռնազավթման համար, ուստի շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Համատեղ, միացյալ ուժերով եւ ջանքերով մենք կկանողանանք վերջ դնել Թուրքիայի Հանրապետության՝ Մեծ Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովյան եւ Սեւծովյան ավազանների ժողովրդների եւ պետությունների դեմ ուղղված պետական ահաբեկչությանը:

Համոզված ենք, որ միջազգային հանրությունը՝ հանձինս Միացյալ Ազգերի Կազմակերպության, պարտավոր է առավելագույն ջանքներ դնել տարածաշրջանի ժողովրդների ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու հիմնարար իրավունքներն ապահովելու համար:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

11․01․2020 թ․

Facebooktwitterredditpinterestlinkedinmail